Անձրևի տակ պատվո պահակ կանգնած երեխաներին հրահանգված էր չլքել դիրքերը. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է ՀԿ նախարարության նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում աշակերտական պատվո հերթապահություն է իրականացվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Ապրիլի 1-23-ը՝ ժամը 10-18-ը, աշակերտները հերթափոխով կանգնելու են հուշակոթողի մոտ: Ստեղծված եղանակային վատ պայմանների առկայության դեպքում եւս աշակերտները ստիպված են հերթապահել:
Երեկ տեղացած հորդ անձրեւի ժամանակ Երեւանի ավագ դպրոցներից մեկի սաները հուշահամալիրում հերթապահություն էին իրականացնում: Նրանց հրահանգված էր չլքել դիրքերը:

Սակայն որքան էլ աշակերտներին վեհ գաղափարներով էին տոգորել, այդուհանդերձ թրջվածները դժգոհ էին իրենց կարգավիճակից, եւ դա զգացվում էր նրանց դեմքերից: Աշակերտների դեմքերի դժգոհ արտահայտություններին ի պատասխան՝ ուսուցիչը նրանց հորդորում էր դիմանալ՝ բերելով իր օրինակը:

Այդ պարագայում ամենախղճալին աղջիկների վիճակն էր, որոնց ոտքերը ամբողջությամբ ջրի մեջ էին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս