Հանրապետականները երեկ «Օջախ» ռեստորանում քեֆի մեջ էին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետականները երեկ՝ ապրիլի 9-ին, քեֆի մեջ էին. նրանք հրավիրված էին «Օջախ» ռեստորան՝ նշելու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ծնունդը:

Բացի պատգամավորներից, ներկա են եղել նաեւ վարչապետն ու Երեւանի քաղաքապետը: Գրիգորիչի տարեդարձն ապրիլի 8-ին էր, նա դարձավ 67 տարեկան: Ըստ երեւույթին, ՀՀԿ-ականներն իսկապես հավատացել են Գալուստ Սահակյանի հումորին, որ իր ծնունդն ամեն օր է, եւ հաջորդ օրն էլ էին նշում նրա տարեդարձը»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս