Հայերի հաղթանակը Վատիկանում. «ՀԺ»
«Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օգտագործել է «ցեղասպանություն» բառը։ Սա Թուրքիայի հետ դիվանագիտական լարվածության առիթ կդաոնա»,-գրել է «Frans Press»-ը։
«Guardian»- ը գրել է, որ Պապի հայտարարությունը կարող է վնաս հասցնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններին։ «Financial Times»-ը, BBC-ն, CNN-ը, «indeppendent»-ը, SKY News-ը, Huffington Post-ը և բազմաթիվ այլ լրատավամիջոցներ անդրադարձել են պատարագին, նշել, որ այն անակնկալ է եղել Թուրքիայի համար, Թուրքիան փորձել է կանխել հայտարարությունը, բայց հաջողության չի հասել, պապի հայտարարությունը, անկասկած, պայթյունավտանգ է, պապը դիվանագիտական ճգնաժամի մեկնարկը տվեց, և այլն։
Ի՞նչ քաղաքական նշանակություն անի նախօրեին տեղի ունեցած պատմական իրադարձությունը, երեկ մեր հարցերին պատասխանել է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Սելքոնյանը։
– Պարոն Մելքոնյան, Վատիկանում աոաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցվեց, որից հետո Թուրքիայում հիստերիկ տրամադրություններ են սկսվել։ Ի՞նչ զարգացումներ կարող են լինել։
– Հերթական թուրքական հիստերիան է։ Հիշենք, երբ Ֆրանսիայի խորհրդարանը քրեականացման մասին օրինագիծը պիտի օրակարգ մտցներ, դրա նախօրյակին ինչ էր կատարվում, կամ ինչ էր կատարվում, երբ 2001-ին Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց Ցեղասպանության մասին բանաձև։
Թուրքերը հայտարարեցին, որ«Միրաժ» տիպի ռազմական ինքնաթիռներ այլես Ֆրանսիայից չեն գնելու, որոշ ժամանակ անցավ, գնեցին այդ ինքնաթիռները, դրանից հետո տարբեր երկրների նկատմամբ նույն տիպի սպառնալից վերաբերմունք, ժամանակն անցավ, նորից դեսպաններին հետ ուղարկեցին, դա կլինի Շվեդիա, թե մեկ այլ երկիր։ Թուրքիայի դեմ այնպիսի մի ուժ է կանգնած, որպիսին մեկ միլիարդ հետնորդներ ունեցող Վատիկանն է, և Թուրքիայի, այսպես ասած, աղմուկը բացարձակապես որևէ շարունակության և հետևանք չի կարող ունենալ։ Երբ ամեն ինչ հանդարտվի, կարծում եմ, նույն հաջողությամբ նորից դեսպանները կվերադառնան իրենց տեղերը։ Մենք արդեն դրա փորձն ունենք։
– Իսկ ի՞նչ քաղաքական նշանակություն ուներ այդ պատարագը, ինչպե՞ս եք գնահատում այդ իրադարձությունները։
– Իսկակապես, դա պատմական իրադարձություն էր։ Ես նախկինում պնդել եմ, որ վերջին մի քանի տասնամյակներին մեր պայքարը հատուցման ուղղությամբ պիտի լիներ։ և ասում էի, որ որքան էլ ամենաբարձր մակարդակներով զանազան երկրներ ճանաչեն Ցեղասպանությունը, եթե դրա մեջ իրավական ատաղձ գոյություն չունի, երբ Ցեղասպանությանը տեղի է ունեցել մեր հայրենիքում, ինչպես 1995թ. ապրիլի 14-ի ՌԴ պետդումայի որոշման մեջ է արձանագրված, մնացած բոլոր ճանաչման խնդիրները իրավական առումով որևէ ուժ, փաստորեն, չեն ներկայացնում։ Ցավալիոոեն, մենք էլ չենք հետետւմ նրան, որ եթե Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունվում, անպայմա նորեն պիտի այնտեղ նշվի, որ այդ ցեղասպանությունը տեղի է ունեցել մեր հայրենիքում, այլ ոչ թե Օսմանյան կայսրությունում, ոչինչ չասող տարածքում։
Դրա համար էլ, այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 12-ին Վատիկանում, նշանակում է ճանաչման գործընթացի խնդրում դրվեց վերջակետ։ Այսինքն դրանից հետո, երբ 1 միլիարդ մարդ, կաթոլիկ աշխարհը ամբողջապես, հետևելով Հոոմի պապին, ով բացարձակ հեղինակություն է վայելում ամբողջ աշխարհում, այդ տեսանկյունից ճանաչման գործընթացը մեկընդմիշտ ավարտվեց։ և մենք պետք է հասկանանք, որ այլեա դրան անդրադառնալ չարժե։
Հիմա մենք պետք է միջազգային ատյաններում փորձենք խնդիրը տեղափոխել իրավաքաղաքական դաշտ և ՄԱԿ-ի համապատասխան 1948 և 1968թթ. բանաձևերի մեջ հավելումներ մտցնենք այդ մասին, որ կարևոր է նաև հայրենիքից զրկելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու հանգամանքը, ինչպես նաև հատուցման պահը, որը մինչև հիմա դուրս է մնացել մեր նախորդ բանաձևերից, որովհետև հայրենիքից զրկելու վերաբերյալ համապատասխան հոդված վերոհիշյալ բանաձևերով, ցավոք, գոյություն չունի։
– Հատուցում ասելով՝ մենք ի՞նչ ենք հասկանում՝ տարածքների վերադա՞րձ։
– Խնդիրը ձևակերպենք այսպես, հայ ժողովուրդը ի՞նչ ուներ Ցեղասպանությունից առաջ, ի՞նչ կորցրեց նյութական առումով, և արդեն հայրենիքի խնդիրը, որը պիտի դառնար մաս, մասնավորապես ըստ 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի դաշնագրի և առավելևս նոյեմբերի 22-ի Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի։ Այսինքն հայրենիքի խնդիրը արդեն միջազգային իրավունքի տեսանկյունից ձևակերպված էր և առաջին աշխարհամարտում հաղթանակած երկրները դրան տվել էին իրավական ձևակերպում։ Իհարկե, պարզունակ կթվա, եթե ասեմ, որ վաղը դա կարելի է, հնարավոր է իրագործել։
Բայց ապրիլի 24-ից հետո սկսվում է հատուցման 100-ամյակը։ Եթե մի ամբողջ հարյուրամյակ ամբողջ 5 սերունդ պայքարել է ճանաչման համար, անկասկած, հաջորդ 6,7,8-րդ սերունդներին վիճակված կլինի պայքարել նաև տարածքային հատուցման հասնելու համար, և մենք դրան հասնելու ենք, որովհետև չմոռանանք, որ ներկայիս Թուրքիան նախորդ կայսրություններից ոչինչով չի տարբերվում որպես էթնիկապես խայտաբղետ բնակչություն և տարածք ունեցող երկիր։ Հռոմի պապը իր հայտարարությամս հասկացնում է Թուրքիային, որ ժամանակն է, որ հրաժարվեն իրենց մոտեցումից, որին հավատարիմ են մնացել 100 տարի։ Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 12-ին, Հռոմի պապի պարկեշտ, առաքինի կեցվածքի և իհարկե, մեր համապատասխան հաստատությունների տիտանական աշխատանքի արդյունքն էր, նաև զույգ կաթողիկոսների և Ներսես-Պետրոս 19-րդի։
– Պատարագի ընթացքում Նարեկացին դասվեց տիեզերական եկեղեցու վարդապետների շարքը, դա ի՞նչ է նշանակում։
– Կաթոլիկ եկեղեցին ունի շատ հետաքրքիր սրբադասման կարգեր, որոնցից մեկը աստվածաբանության բնագավառում խոշորագույն ներդրում ունեցող հոգևոր գործիչներին տրվող տիտղոսն է, դոկտորի աստիճանը։ Նման պատկերացում ունի Հոոմը միջնադարի խոշորագույն աստվածաբանների վերաբերյալ, և համարժեք ձևով նման սրբադասման տարբերակով Նարեկացին դարձավ հարազատ եկեղեցու բաղադրամաս։
Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։