Հայկազ Բաղմանյանը հյուրանոցի մոտ սպասել է Քարդաշյանին. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Քիմ Քարդաշյանի ընտանիքի՝ Հայաստան այցելությունը ավարտվեց։ Մինչդեռ նրա այցելաթյան շուրջ ծավալվող խոսակցությունները դեոևս չեն դադարել։ Այս օրերին ՀՀ քաղաքացիներից շատերն էին, որ ցանկանում էին հանդիպել աստղային ընտանիքին և գոնե մեկ լուսանկար անել նրանց հետ։

Քիմ Քարդաշյանին հանդիպելու ցանկություն էր հայտնել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, ով համարվում է «Մարիոթ» հյուրանոցի բնակիչներից մեկր։

Մարզպետն այստեղ տարիներով համարներ ունի պատվիրած, բացի այդ էլ նա իր ողջ օրն անցկացնում է հյուրանոցի ռեստորան-կաֆեներամ։ Աստղային ընտանիքը նույնպես մնում էր «Մարիոթ» հյուրանոցում, և այս առիթով հյուրանոցի անվտանգությանն ուժեղացվել էր։

«ՉԻ» տեղեկություններով՝ բանակի բարձրաստիճան զինվորականները ևս զերծ չեն մնացել Քիմին տեսնելու գայթակղությունից։

Մեզ տեղեկացրին, որ շաբաթ երեկոյան երեք տղամարդկանց ուղեկցությամբ «Մարիոթ» հյուրանոցի մոտ, աչքը հյուրանոցի դռներից չկտրելով ժամերով պահակության է արել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, զեներալ–լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, որը համարվում է բանակի ամենահարուստ գեներալներից։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ զեներալր համառորեն սպասել է Քիմի դուրս զալուն, որպեսզի մոտենա և շփվի վերջինիս հետ։ Սակայն Բադմանյանի սպասումներն այդպես էլ չեն իրականացել, և գեներալը ստիպված է եղել հեռանալ հյուրանոցից՝ այդպես էլ չհանդիպելով Քարդաշյանին»։

Կարդացեք «Չորրորդ Իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս