Ինչ ապացուցեց աշխարհին ինքնագովազդի մեծ վարպետ Քիմ Քարդաշյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քարդաշյան քույրերն ու աշխարհահռչակ երաժիշտ Քանյե Ուեսթը երեկ մեկնեցին Հայաստանից: Եւ այսօր արդեն կարող ենք ասել, որ նրանց այցը եւ հատկապես դրա լուսաբանումը ողջ աշխարհի լրատվամիջոցներում էապես նպաստեց Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը:

Նույնիսկ մեր երկրում, կարելի է ասել, անցնող շաբաթը գեղեցիկ հեքիաթի պես մի բան էր. աշխարհի մեգաաստղերն այստեղ էին, ու բոլորս խոսում էինք նրանց մասին՝ մի պահ մոռանալով մեր երկրի խնդիրները: Թերեւս հենց այստեղ է թաքնված Քիմ Քարդաշյանի հմայքը, քանի որ աշխարհում շատ կան գեղեցիկ կազմվածքով աղջիկներ, բայց քչերին է հաջողվել Քարդաշյանի հռչակն ու եկամուտներն ունենալ:

qim-varch-600x4001-600x400Անհերքելի է, որ Քարդաշյանը PR-ի մեծ վարպետ է: Նրա հանդիպումը ՀՀ վարչապետի հետ, ներողությունը՝ հայերեն չխոսելու կարողության վերաբերյալ, դստեր կնունքի արարողությունը Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում… սրանք քայլեր են, որոնք խոսում են Քիմ Քարդաշյանի մեծության ու հաջողված ինքնագովազդի մասին:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

 

Տեսանյութեր

Լրահոս