Համաներումը հետաձգվում է. «Հրապարակ»

Թերթը գրում է. «Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտարարվելիք համաներումը կարծես հետաձգվում է: Մեզ տեղեկություններ են հասել, որ իշխանությունները մտադիր են համաներումը տեղափոխել մայիս:
Նախապես ծրագրված էր համաներումը հայտարարել մինչև ապրիլի 24-ը, բայց «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունը խախտել է բոլոր խաղաքարտերը: Մինչև ապրիլի 24-ը համաներում հայտարարելու դեպքում դա կազդի նաև Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների վրա, ինչը, բնականաբար, իշխանությունների սրտով չէ, նրանք ՀԽ անդամներին ձերբակալել են, որպեսզի վերջիններս «չփչացնեն» ապրիլի 24-ը:

Այժմ մեր աղբյուրները վստահեցնում են, որ համաներումը կլինի մայիսի սկզբին: Այս տեղեկատվությունը, սակայն, որևէ կերպ հնարավոր չէ պարզել իրավասու մարմիններից, նախագահական նստավայրում և արդարադատության նախարարությունում նման դեպքերում շարունակ կրկնում են. «Կլինի՝ կիմանաք»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս