Բաժիններ՝

Մենդիլիբարի դեմքը փայլել է Թիկնիզյանի խաղից. Օլիմպիակոսի նորեկներն արդարացնում են սպասումները

Հունական Սուպերլիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում Պիրեյի «Օլիմպիակոսը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով բարդ հաղթանակ է տարել «Ատրոմիտոսի» նկատմամբ։

Հանդիպման միակ ու հաղթական գոլը 82-րդ րոպեին հեղինակել է փոխարինման դուրս եկած պաշտպան Դավիդ Կարմոն: Ուշագրավ է, որ գոլը խփելուց հետո Կարմոն տրիբունաներին ցույց է տվել Այուբ Էլ Կաաբիին՝ ի նշան աջակցության, քանի որ վերջինս ավելի վաղ վրիպել էր 11-մետրանոց նշանակետից:

Խաղից հետո Sport24.gr-ը և թիմի գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարը հատուկ ուշադրություն են դարձրել թիմի նորեկներին, ովքեր էականորեն փոխել են հանդիպման ընթացքը։

Նորեկների թվում իր փայլուն խաղով հատկապես առանձնացել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը։ Ըստ հունական լրատվամիջոցների՝ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ, երբ իսպանացի մասնագետին խնդրել են մեկնաբանել Թիկնիզյանի ելույթը, Մենդիլիբարի դեմքը բառացիորեն փայլել է գոհունակությունից։ Ակնհայտ է, որ հայ ֆուտբոլիստն ու մյուս նոր տրանսֆերները (Գուստավո Սա, Ժոտա, Ռոկա) թիմի մակարդակն ավելի են բարձրացրել՝ մարզչին տալով պահեստայինների նստարանից խաղը բեկելու հնարավորություն:

«Մինչև վերջին րոպեն մենք դժվարություններ ունեինք, բայց հաղթահարեցինք դրանք: Մենք լավ խաղացինք։ Այն փաստը, որ շատ գոլեր չխփեցինք, չի նշանակում, թե վատ տեսք ունեինք. պարզապես մրցակցի դարպասապահը հիանալի էր գործում»,- նշել է մարզիչը:

Armsport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31