Յուրային գործարարները տագնապած են. սպասվում են ձերբակալություններ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատելով իշխանության վերջին շրջանի գործողություններից, մանավանդ այն հանգամանքից, որ սկսել են նեղել նաև յուրային գործարարներին (Հակոբ Հակոբյան, Աշոտ Աղաբաբյան, Գարեգին Նուշիկյան և այլք)՝ տարբեր ստուգումների, տուգանքների տեսքով, կարելի է եզրակացնել, որ բյուջեի «հատակն» արդեն երևում է, և այն լցնելու հրատապ խնդիր է առաջացել:

Ընդ որում, մեր տեղեկություններով, «նեղում են» ոչ միայն խոշորներին, այլև մանր ու միջին բիզնեսի «արտոնյալներին», որոնցից հավաքած գումարները կարծես թե եղանակ չեն կարող ստեղծել: Բայց հիմա, ինչպես ասում են, ամեն լուման հաշված է, և «մկան թուքն էլ ջաղացին օգուտ է»:

Երեկ բիզնես շրջանակներում լուրեր էին շրջանառվում, որ իշխանությունը նոր «հարված» է նախապատրաստում:

Ըստ լուրերի, այս անգամ բանը չի սահմանափակվելու միայն տույժ-տուգանքներով: Տագնապած գործարարները շշնջում էին, որ իշխանությունը որոշել է ավելի կտրուկ քայլեր ձեռնարկել՝ ընդհուպ ձերբակալություններ, քրեական գործեր՝ հարկերը թաքցնելու հիմքով»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930