«Անընդունելի է նրա ոչ միայն այցը, այլև նրա հայ լինելը». Տաճատ Վարդապետյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին. «Հրապարակ»

«Հրապարակի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը՝ խոսելով Քիմ Քարդաշյանի մասին, ասել է.

«Ես, ընդհանրապես, կարծիք չունեմ նրա մասին և չեմ ցանկանում որևէ կարծիք հայտնել։ Առանձնապես որևէ վերաբերմունք չունեմ, ընդհակառակը, նույնիսկ անընդունելի է նրա ոչ միայն այցը, այլևնրա հայ լինելը»։ Սակայն ասաց, որ ինքը հարգում է ուրիշների կարծիքը նրա մասին, բայց ունի իր կարծիքը։

Իսկ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն էլ, ով իրեն ծնունդով ոչ թե գյումրեցի, այլ «լեննականցի» է համարում, ասել է, որ Քիմն այսօրվա դրությամբ աշխարհով մեկ փորձել է ճանաչում բերել ոչ միայն իրեն, այլեւ հայ ազգին։ Ըստ Մարգարյանի՝ Քիմն իրոք գեղեցիկ հայուհի է, եւ նրա արտաքինում իսկապես կան հայկական դիմագծեր։ Իսկ կընթրե՞ր նրա հետ, պատգամավորն ասաց, որ ինքը նախընտրում է ավելի շատ տղամարդկանց միջավայրում ընթրել, որ ավելի ազատ ասեն-խոսեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս