Կարո Եղնուկյանին չկալանավորելու համար «դրսից զա՞նգ» է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար կազմի ձերբակալությունների ժամանակ նրանցից մեկը՝ Կարո Եղնուկյանը, չնայած բերման էր ենթարկվել, սակայն հետագայում ազատ էր արձակվել:

Սա այն դեպքում, երբ նրա տունը եւս, ինչպես մյուսների դեպքում, խուզարկվեց, եւ ինչ-որ իրեր առգրավվեցին: Եղնուկյանին ազատ արձակելու փաստը տարբեր լուրերի տեղիք տվեց, ինչպես օրինակ՝ թե նրա համար «դրսից զանգել են»:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Եղնուկյանն ասաց, որ ինքը որեւէ մեկին չի խնդրել՝ իրեն ազատելու համար միջնորդեն, եւ իր համար էլ է փաստն անհասկանալի: Սակայն մյուս կողմից նա հաստատեց, որ երկքաղաքացի է: Հայաստանի քաղաքացիությունից բացի՝ առաջին հերթին նա ԱՄՆ-ի քաղաքացի է»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս