Աղետալի պատկեր. ՀՀ-ում ներդրումները 120-150 մլն դոլարից դարձել են 10 մլն. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալը չափազանց ցածր է եղել: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մեր աղբյուրների պնդմամբ, նման վատ պատկեր ՀՀ-ում դեռ չի եղել:

Առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալների մասին պաշտոնական արդյունքները կամփոփվեն եւ կհրապարակվեն միայն մայիսին, սակայն նախնական արդյունքներով պատկերը ստացվել է աղետալի:

Չնչին ներդրումներ են արձանագրվել էներգետիկ, հանքարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում: Մի փոքր ծավալ էլ արձանագրվել է մանրածախ առեւտրի ոլորտում, որը, ենթադրաբար, «Քարֆուրի» շնորհիվ է:

Ընդհանուր ներդրումները 10 միլիոն դոլարի սահմաններում են այն դեպքում, երբ վերջին տարիների նույն ծամանակահատվածում այդ ցուցանիշը 120-150 միլիոն դոլար է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս