««Տաքսու վարորդներից և ավտոներկրողներից բաղկացած մոտ 100 քաղաքացիներ պատրաստ են մեկնել ռազմաճակատ»,- հայտարարում է Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը»:
Մի բան պարզ է. հենց օգոստոսի 8-ին` ռուս վրացական հնգօրյա պատերազմի տարելիցի օրը «խաղաղասերի մանտիան» հագնելով` Ռուսաստանը փորձելու է աշխարհին ցույց տալ, որ ժամանակ առ ժամանակ տարբեր սուվերեն պետությունների` Վրաստանի և Ուկրաինայի տարածքներ ներխուժելուց զատ, կարող է նաև հանդես գալ որպես խաղաղության ջատագով:
««Մենք արդեն ժամանակ չունենք։ Ես կոչ եմ անում երիտասարդներին. եթե ձեր շրջապատում կան մարդիկ, որոնց դուք գտնում եք բարոյական արժեքներով, թե՛ իրենց ակտիվ լինելու հանգամանքով, հայրենասեր լինելու հանգամանքով, ես խնդրում եմ բոլորին տարածել։ Ինչքան խելացի և հայրենասեր երիտասարդներ կան, թո՛ղ այսօր լինեն մեր կողքին»,- սրանք Նախախորհրդարանի ընտրական հանձնաժողովի անդամ Գայանե Ավագյանի խոսքերն են»:
«Դուխով տղու» տպավորություն է թողնում: Բայց եկեք անկեղծ լինենք եւ պատասխանենք՝ արդյոք հայաստանցի որեւէ քաղաքական գործիչ չի՞ վիրավորվի, եթե նրան «թուրք» անվանեն, արդյոք նա չի՞ թարգմանի դա որպես «դաժան», «արյունարբու», «նենգ», «դավաճան»:
ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վերջերս խորը ընկճախտի մեջ է, քանի որ հուլիսի 18-ին Երևանի Ազատության հրապարակում ՕԵԿ հանրահավաքը նրա սրտով չի եղել։
Հայ ազգային կոնգրես խմբակցությունը, որոշ տեղեկություններով, հակված չի եղել միանալու իշխանության հետ արվող հայտարարությանը, և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հետաձգել է իր ստորագրելու պահը:
«Դե հիմա ջահել տղա է։ Ես ավելի վատ եմ պատժել իրեն, մեքենայից զրկել եմ։ Այդ իրավունքն իրեն տրված չէ, որ քաղաքում արագություն գերազանցի։ Ես իմ պատիժը տվել եմ։ Այդ մեքենան չկա։ Դա էլ պատժի մի ձև է»»:
Տեղեկություններ էին տարածվել, որ Միքայելը լուրջ պարտքեր է ունեցել, սակայն նրա հարազատներին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ, ինքնասպանը ոչ մի պարտք չի ունեցել: Ավելին, ըստ հարազատների՝ նա է միշտ ուրիշներին պարտքով գումար տվել:
Լարվածությունը վտանգավոր է այն առումով, որ այն տեղի է ունենում հետխորհրդային տարածքի վերաձևավորման ընթացքում Արևմուտքի և Ռուսաստանի միջև բավականին խորը դիմակայության շրջանում:
Խոսքը ՀԱՊԿ-ի մասին է, որի անդամներն ուղղակի պարտավորություն ունեն մասնակից պետություններից որևէ մեկի սահմանների վրա հարձակման դեպքում արձագանքել:
Ռուսաստանը Հայաստանի պահի դաշնակիցն է, վիճակախաղային դաշնակիցը և եթե տվյալ պահին նրան պետք լինի, ապա կապահովի Հայաստանի անվտանգությունը, իսկ եթե ոչ, ապա Ռուսաստանը Հայաստանի անվտանգությունը կհանի միջազգային կամ առնվազն տարածաշրջանային աճուրդի, ինչպես արել է տարբեր պատմական ժամանակահատվածներում:
«Այսօր, սակայն, դեռ ԵՏՄ–ին չանդամակցած Հայաստանն արդեն սեփական մաշկի վրա զգում է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների հետևանքները։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով, Կառավարության առաջիկա նիստում հոգեմետ դեղեր արտահանելու և ներմուծելու լիցենզիա կտրվի «Արփիմեդ» դեղագործական ընկերությանը, որը գտնվում է Աբովյան քաղաքում և պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։
«ԱԺ վեց խմբակցությունները երեկ համատեղ հայտարարություն են ընդունել՝ վերջին օրերին սահմանին զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ»:
«Իսոն Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է նրան: Ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ և նետել կոյուղու դիտահորը»:
«Ոչ թախտի տակից ոմանց հոխորտալն է մի բան, ոչ ռազմի դաշտ գնալու մյուսների խանդավառությունը, ոչ էլ երրորդների անհասկանալի խուճապը»:
Մայիսի 13-ին, Երեւանում գտնվելու ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզ հրավիրեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ Ղարաբաղի խնդրով բանակցություններ վարելու:
«Չնայած ՀՀ իշխանությունները նախորդ տարվա սեպտեմբերից սրընթաց սլանում են Եվրասիական տնտեսական միություն, սակայն այս ընթացքում նվազել են ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալներ ԵՏՄ անդամ երկրների հետ»:
«Հուլիսին, երբ բոլորն արձակուրդում են, և մարդիկ ավելի են հակված թեթև շփումների, քաղաքական հանդիպումների ու զոնդաժների լավ շրջան է»:
«Հայ–ադրբեջանական և ղարաբաղա–ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը մեծ արձագանք է գտել Արցախյան ազատամարտի մասնակիցների մոտ»:
«Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում, ըստ էության, հնարավոր չի համարել որ սահմանադրական հանրաքվեն տեղի չունենա»:
«Ըստ ԱՎԾ տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ից մեկնել է 693 հազար 362, վերադարձել՝ 580 հազար 548 ՀՀ քաղաքացի»:
«Ստրատեգիական տեսանկյունից ՌԴ-ն զինում է և Հայաստանին, և՛ Ադրբեջանին, քանի որ մենք ուզում ենք ազդեցություն ունենալ երկու կողմի վրա էլ: Մեզ ավելի հետաքրքրում է ոչ թե առանձին Հայաստանը, այլ ամբողջ Կովկասը ներառյալ Ադրբեջանը, որը ՌԴ-ի համար ստրատեգիական առումով ավելի կարևոր երկիր է, քան Հայաստանը
Հայաստանում նույնիսկ իշխանությունն է հայտարարում, թե կա հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտություն և մենաշնորհների դեմ պետք է պայքարել:
«Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին»:
«Ապրիլին Աժ-ն փոփոխություններ կատարեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում՝ հանելով, այսպես կոչված, «Շքեղության հարկ»-ը, որը տարածվում էր թանկարժեք մեքենաների ներկրման վրա»:
«Ազգային ժողովի հինգերորդ գումարման այս տարվա գարնանային նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը, ըստ parliamentmonitoring.am կայքի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է»:
Եվ ահա հուլիսի 29-ին Տաթևիկը հերթական անգամ հավաքել է վարկի մարման գումարները՝շուրջ 3,5 միլիոն դրամի չափով նստել գյուղի տաքսիներից մեկը և Արմավիրի մարզի Չոբանքյարա կոչվող ճանապարհահատվածում վթարի ենթարկվել:
«Երեկ երեկոյան Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի կառավարությանը և բիզնես կառույցներին տեղեկացրել է պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից բխող ռիսկերի մասին»:
«Ազգային ժողովի 2014թ. գնումների պլանով նախատեսված է այս տարվա ընթացքում մինչև 105,5 մլն դրամ ծախսել աշխատակազմի հեռախոսային ծառայություններից օգտվելու համար»: