Հայաստանյան «ախպերությունը» «թագավոր ախպոր» նկատմամբ սկսված դեմարշը շատ ծանր է տարել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արա Աբրահամյանը, նրա եղբայրներն ու հայաստանյան «ախպերությունը» շատ ծանր են տարել, քաղաքական դաշտ մտնելու հայտարարությունից հետո, իրենց «թագավոր ախպոր» նկատմամբ սկսված դեմարշը և ելքեր են փնտրել այդ վիճակից դուրս գալու համար։

Ելքը գտնվել է. այս օրերին Ա. Աբրահամյանը զուգահեռ բանակցություններ է սկսել ռուսական իշխանությունների որոշակի թևի հետ՝ Պետդումայի ապագա ընտրություններում Արթուր Չիլինգարովի տեղն զբաղեցնելու համար։

Չիլինգարովը Ռուսաստանի 2016-ի պառլամենտական ընտրությունների ժամանակ կլինի 77 տարեկան և, ըստ ամենայնի, առանձնապես դեմ չէ իր տեղն Աբրահամյանին զիջելուն։

Մնում է հստակեցվի՝ «ի՞նչ է անելու Արան այս տարվա գարնանը»՝ գործուղվելու է Հայաստա՞ն, թե՞ Պետդումա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս