Ինչու է բարկացել Վլադիմիր Գասպարյանը. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվեց Երևանի ոստիկանապետի տեղակալ Արթուր Մեհրաբյանը։ «ՉԻ» տեղեկություններով՝ Արթուր Մեհրաբյանը մի քանի ամիս է, ինչ դիտարկման տակ է, քանի որ նրա գործունեությունից ահագին դժգոհողննր են եղել։ Այդ դժգոհությունները ներկայացվել են Վլադիմիր Գասպարյանին, ինչից հետո ոստիկանապետը սկսել է ուշադրությամբ հետևել Մեհրաբյանի գործունեությանը։

Մեր տեղեկություններով՝ բողոքները վերաբերվել են նրան, որ Մեհրաբյանն իրեն շատ վատ է պահում բաժին բերման ենթարկվածների հետ՝ մասնավորապես ծաղրի է ենթարկում վերջիններիս, սպառնալիքներ հնչեցնում նրանց հասցեին՝ խոստանալով, որ այնպես կանի՝ նրանք փոշմանեն։ Այս գործելակերպից դժգոհողները 1-2-ը չեն, և հենց սա է առիթ դարձել, որպեսզի Մեհրաբյանը հայտնվի դիտարկման տակ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս