
ՀՀԿ-ն ներողություն կխնդրի՞ Գագիկ Ծառուկյանից. «Հայկական Ժամանակ»

«Ի՞նչ է նշանակում՝ ներողություն խնդրենք, ումի՞ց ինդրենք և ինչի՞ համար»,- երեկ «Հայկական Ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, երբ լրագրողը հարցրել է՝ ՀՀԿ-ն ներողություն խնդրելո՞ւ է Գագիկ Ծառուկյանից:
«Նկատառմանը, որ փետրվարյան իրադարձությունների ընթացքում ՀՀԿ-ն շատ կոպիտ և վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել Ծառուկյանի հասցեին, այնինչ երեկ Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ նրա ձեռնարկություններում էական չարաշահումներ չեն հայտնաբերվել, Բաղդասարյանն արձագանքել է. «Չե, նման տիպի ներողության խնդիր չկա, պարզապես կարող է մեզ համար յուրաքանչյուր չարաշահում խոշոր է, հարկայինի համար խոշոր չէ: Քաղաքականության մեջ լինում են նաև կոպիտ վերաբերմունքներ: Այդ դեպքում ընդդիմադիրների 70 տոկոսն ամեն օր պետք է մեզնից ներողություն խնդրեն՝ կոպիտ արտահայտությունների համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: