«Մենք այսօր վճարում ենք Հայաստանի անկախության առաջին տարիներին արված գլխավոր սխալների համար». «Առավոտ»

«Առավոտ» թերթը զրուցել է քաղաքագետ Կայք Մինասյանի հետ

– Օրեր առաջ տարածաշրջան այցեյեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նրանց մասնակցությամբ անցկացվող դիտարկման ժամանակ շփման գծում կրակոցներ հնչեցին, իսկ տարածաշրջանային այցը ամփոփող հայտարարությունը Հայաստանի իշխանական դաշտը միանշանակ չընդունեց ՝ համարելով, որ հավասարության նշան է դրվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, մասնավորապես, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել էր. «Միջնորդների կողմից զինադադարի խախտողին բացահայտելու անհնարինության մասին հայտարարությունները խրախուսում են խախտողի կողմից նոր սադրանքների իրականացումը»։ Պարոն Մինասյան, այս մթնոլորտում մինչեւ տարվա վերջ Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպումը որքանո՞վ կարող է արդյունավետ լինել։

-Համանախագահների տարածաշրջանային այցելությունը երկու նպատակ ուներ։ Աոաջինը՝ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն։ Միջնորդների երկրորդ նպատակը՝ ստեղծել վստահության մթնոլորտ, որպեսզի առաջիկա բանակցություններում բովանդակություն լինի։ Քանի որ աոաջին նպատակը հաջողվել է՝ Սարգսյանն ու Ալիեւը համաձայնաթյուն են տվել հանդիպել մինչեւ տարեվերջ, այդ պատճառով համանախագահների հայտարարությունը չեզոք էր արձանագրված կրակոցների միջադեպի առումով։ Համանախագահների համար հիմա կարեւորը նախագահների մակարդակով հանդիպման անցկացումն է, եւ քանի դրա վերաբերյալ կարողացել են համաձայնություն ձեռք բերել ՝ այլ մանրամասների մասին գերադասել են չխոսել։ Բայց դա չի նշանակում, որ համանախագահները չգիտեն, թե որտեղից են կրակոցները, նրանք պարզապես չեն ցանկանում խանգարել գործընթացին, չեն ուզում ձախողել տարեվերջին կայանալիք հանդիպումը։ ԵԱՀԿ ՄԽ-ն ամեն ինչ անում է, որպեսզի բանակցությունները պահպանվեն, Սարգսյանն ու Ալիեւը հաճախ հանդիպեն, եւ այդ առումով նրանք ճիշտ են. որքան շատ լինեն հանդիպումները, այնքան լավ։ Մի փաստ էր ուշագրավ, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքը Հայաստանում մամլո ասուլիս հրավիրեց միայնակ, կուզենայի իմանալ, թե ինչո՞ւ Ադրբեջանում մամլո ասուլիս չանցկացրեց դարձյալ միայնակ։ Ինչո՞ւ, եթե նրանց համար կարեւորը հավասարակշռություն պահպանելն է։

– Կա՞ երաշխիք, որ եթե Սարգսյանը ու Ալիեւը հանդիպեն, Աղրբեջանի իշխանությունները զերծ կմնան հակադրբեջանական սահձանը, շփման գիծը լարված պահելու իրենց քաղաքականությունից։ Ի վերջո, ռազմական գործողությունների սպառնալիքի այդ լծակի վրա միջազգային հանրությանը չի՝ կարող ազդել։

– ԵԱՀԿ ՄԽ որոշումները ոչ պարտադիր են։ Դա գիտեն թե՛ Սարգսյանը, թե՛ Ալիեւը։ Ադրբեջանը գիտի, որ Եվրոպան նավթի ու գազի կարիք ունի։ ԵԱՀԿ ՄԽ-ն չի ցանկանում ասել Ադրբեջանն է մեղավոր, կամ Հայաստանն է մեղավոր։ Բայց ԵԱՀԿ ՄԽ-ի առկայությունը կարեւոր է առավելապես Հայաստանի համար, մինչդեռ Ադրբեջանը կամ ցանկանում է փոխել ձեւաչափը, կամ առհասարակ տապալել բանակցային գործընթացը։ Հայաստանն այլ ճանապարհ չունի, եւ այս առումով Հայաստանի կողմից դա դիվանագիտության չէ։ Անվերջ համանախագահող երկրներին ասելով ՝ նայեք, Բաքուն է սադրանքների դիմում, դիվերսիոն գործողություններ իրականացնում, Հայաստանը ոչինչ չի շահի, պետք է փոխել մարտավարաթյունը։

– Օրինակ՝ ինչպիսի քայլերի կարող է դիմել Հայաստանը։

– Ըստ իս Հայաստանն իր կեցվածքը նախ պետք է ճշտի, թե ինչ է ի վերջո ցանկանում խաղաղությո՞ւն, պայմանագիր Ադրբեջանի հե՞տ, թե՞ ներկա իրավիճակի շարունակականություն։ Այսպես շարունակեի նշանակում է, որ երկու կողմերն էյ խաղաղություն չեն ցանկանում, միայն ժամանակ են շահում։ Եթե խաղաղության հաստատումն է առաջնահերթությունը, ապա Հայաստանը պետք է հանձնի իր լիազորաթյունները Ղարաբաղի իշխանություններին, ինչպես ՄԱԿ ԱԽ-ի 4 բանաձեւերում են նշվում եւ վերջ։ Հայաստանը պետք է իր ազդեցությանը տարածի ԼՂ իշխանությունների վրա։ Հայաստանն իրավունք ունի ասելու, որ պատասխանատվությունը հանձնում է ԼՂ իշխանություններին։ Բայց գիտենք, թե ինչ կհետեւիդրան ՝ Ադրբեջանը կհայտարարի, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից։ Սա գիտի Հայաստանը։ Այսինքն ղարաբաղյան լուծումը Հայաստանի ու Ադրբեջանի ձեռքում չէ, դա միջազգային հանրության դաշտում է՝ կամ անկախության ճանաչում, որը կծառայի Ռուսաստանի շահերին, կամ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միացում, որը կծառայի Արեւմուտքի շահերին։ Հայաստանը պետք է ճշտի իր քաղաքականությունը։ Հայաստանի կողմից վարվող դիվանագիտությանը սպասելն է։ Սպասում են, բայց ինչի՞ն են սպասում։ Սա քաղաքականության, դիվանագիտության ու ռազմավարության չի։ Հաղթեցինք պատերազում, այսօր սահմանին բանակն է, որ պաշտպանում է մեր անվտանգությունն ու արժանապատվությունը, բայց պարզ չէ, թե ինչ է Հայաստանի դիվանագիտության ուզածը։ Եթե այպես շարունակենք սպասել ՝ կպարտվենք։ Ի՞նչ է արվում Ղարաբաղի միջազգային ճանաչման համար… Կարծում եմ՝ պետք է ուղղակի հայտարարեք Հայաստանին Ղարաբաղի միջազգային ճանաչման մասին։ Մենք այսօր վճարում ենք Հայաստանի անկախության առաջին տարիներին արված գյխավոր սխալների համար։ Հայաստանի իշխող վերնախավերն են պատասխանատու։ 1994թ. մայիսին զինադադարի մասին համաձայնագիրը կնքեցին Ղարաբաղը, Ադրբեջանն ու Հայաստանը։ Ուրեմն նշանակում է, որ ուղղակի ձեւով Աղրբեջանը ճանաչել էր Ղարաբաղը որպես ինքնավար իշխանություն, ինչու չէ՝ իբրեւ անկախ իշխանություն։ Ի՞նչ եղավ հետո… Մենք ծառայեցինք Ռուսաստանի շահերին։ Մինչդեռ, եթե միայն Հայաստանի շահը գերիշխեր՝ վաղուց Ղարաբաղը միացած կլիներ Հայաստանին։ Այդ ժամանակ Ադրբեջանը ծնկի էր իջած, Ռուսաստանը թույյ էր, կարող էինք հայկական կողմի շահերին համահունչ որոշում ունենալ բայց չունեցանք։ Դրա համար հիմա ենք վճարում։ Հիմա բանակցությունների մեջ ենք, չգիտենք՝ ինչի ենք ձգտում, բայց շարունակում ենք բանակցությունների մասնակցել որովհետեւ այյ ճանապարհ չկա, լավ է, որ բանակցությունները շարունակվում են, բայց Ադրբեջանի դիրքերն այսօր ավելի են ամրացել, քան 20 տարի առաջ, նույնն է Ռուսաստանի դեպքում, հիմա ավելի հզոր է ազդեցության տեսանկյանից, քան 20 տարի աոաջ։ Ուզում եմ ասել որ Ձեր հարցը պետք է ուղղեք Հայաստանի իշխանություններին, եւ ոչ միայն այսօրվա իշխանությանը, բոլորին Լեւոնին, Ռոբերտին, Սերժին։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս