
«Ընդդիմադիր դաշտում երաշտ է, իշխանությունները սկսել են ջրվորի դեր կատարել` դաշտը ջրել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գալուստ Գրիգորիչը չի՞ տխրում, որ ընդդիմադիր դաշտն այսպես ամայացվեց, ու սահմանադրական հանրաքվեի դեմ այդքան ճակատներ ստեղծվեցին, որովհետեւ ճակատները ոչ այնքան ձեր դեմ, ինչքան միմյանց դեմ են պայքարում: «Այո, ընդդիմադիր դաշտում երաշտ է, եւ դա ամենացավալի խնդիրն է մեզ համար»: Մի՞թե: «Այո, նույնիսկ կատակով ասում եմ, թե իշխանություններն սկսել են ջրվորի դեր կատարել` դաշտը ջրել: Մեղավոր են նրանք, ովքեր անընդհատ կասեցնում են նոր քաղաքական ուժերի մուտքը»: Ո՞վ է կասեցնում: «Ընդդիմությունը: Նույն իր մոտեցումներով, հայհոյանքներով, դրսեւորումներով, առանց որեւէ նպատակադրումների, բացի իշխանության գալուց, փորձում է իր միտինգներով կանխարգելել նրանց, ովքեր ավելի մի սերունդ են եւ ավելին կարող են անել»: Բա ասում են` ամեն իշխանություն արժե՞ իր ընդդիմությանը: «Էս դեպքում` ոչ, որովհետեւ այսօրվա դիմությունն այդ անապատում մի օազիս է, որից նորից կձեւավորվի կանաչ զանգված»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: