Վարկերը չեն մարում. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը երեկ հրապարակեց 2015 թվականի առաջին կիսամյակի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը», որից պարզ է դառնում, որ Հայաստանում այսպես կոչված «չաշխատող վարկերի» մասնաբաժինը կայուն տեմպերով աճում է:
Այսպես, ըստ ԿԲ-ի տվյալների համաձայն՝ տարեսկզբի համեմատ «չաշխատող վարկերի» մասնաբաժինը ընդհանուր վարկերի մեջ աճել է 2.1 տոկոսային կետով եւ կիսամյակի վերջում կազմել է 8.5 տոկոս: Դա նշանակում է որ բանկերի կողմից տրված վարկերի 8.5 տոկոսը չի սպասարկվում վարկառուի կողմից, եւ բիզնեսը պարզ ասած սնանկացել է:
ԿԲ-ի արձանագրմամբ ամենաշատ չաշխատող վարկերը հիփոթեկային եւ սպառողական են, համապատասխանաբար` 11 եւ 8.4 տոկոս: Ընդ որում ավելացել են թե դրամական եւ թե արտարժութային չաշխատող վարկերը: Միջազգային մեթոդոլոգիայով հաշվարկելու դեպքում, ինչպես նշված է ԿԲ-ի հաշվետվությունում, չաշխատող վարկերի մասնաբաժինը ավելի մեծ է` 13.1 տոկոս եւ տարեսկզբի համեմատ աճել է 3.1 տոկոսային կետով:
ԿԲ հաշվետվությունում առկա է ՌԴ-ին վերաբերող հատված որում նշված է, թե այս տարվա առաջին 7 ամսիների ընթացքում Ռուսաստանում նույնպես աճել են չաշխատող վարկերը, սակայն դրանց մասնաբաժինը ընդհանուր վարկերում 7.4 տոկոս է` ավելի քիչ քան մեզ: Եւ դա այն դեպքում, երբ ՌԴ բանկային համակարգը ավելի մեծ ցնցումների է ենթարկվել այս ընթացքում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: