ՃՈ-ն որոշել է բարձրացնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների չափը. «Չորրորդ Իշխանություն»

«Չորրորդ Իշխանություն» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը որոշել է բարձրացնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների չափը։ «Այս օրերին ճանապարհային ոստիկանությունում քննարկվում է բարձրացնել խմած վարորդների տուգանքի չափը։ Կախված խմածության չափից՝ վարորդները գործող «սակագների» համաձայն՝ տուգանվում են 100 կամ 150 հազար դրամ։ Որոշվել է, որ այդ տուգանքը հասցվի 200-250 հազար ՀՀ դրամի։
Կբարձրանա նաեւ պետհամարանիշներն ինքնագլուխ փոխող վարորդների տուգանքների չափը ևս։ Այն վարորդները, որոնք ինքնակամ համար կփոխեն, հնարավոր է՝ տուգանվեն 500 հազար դրամի չափով։ Ի դեպ, պետք է նկատել, որ պետհամարանիշներ փոփոխելու «խասյաթ» ունեն հիմնականում հարուստների կամ բարձրաստիճան պաշտոնյաների զավակները։ Օրերս, օրինակ, նման գործողության էր դիմել Արթուր Բաղդասարյանի որդին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ Իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս