 
                        Դմիտրի Մեդվեդևը Հայաստան կժամանի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին. «Հայկական Ժամանակ»
 
                                    «Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան կժամանի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։
Հարցին, թե եղե՞լ է պաշտոնական հրավեր, Հարությունյանն արձագանքել է. «Կարծում եմ՝ այո»։ Ըստ որոշ հրապարակումների՝ Մեդվեդևն այստեղ մասնակցելու է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        