Ծառուկյանն անպայման կվերադառնա քաղաքականություն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ իշխանությունը դեմ չէ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի ռեաբիլիտացիային: Դա է վկայում նաեւ նախօրեին ֆինանսների նախարարի հայտարարությունը, թե նրան պատկանող 6 ընկերություններում կատարված ստուգումներով խախտումներ չեն հայտնաբերվել: Ծառուկյանն անպայման կցանկանա վերադառնալ քաղաքականություն, քանի որ նրա կարողությունը քաղաքական հենարանի եւ պաշտպանության կարիք ունի: Նա դժվար թե անդամագրվի ՀՀԿ-ին, որպեսզի այդ կուսակցության համամասնական ցուցակով մասնակցի ընտրություններին, ավելի հավանական է, որ ինքը կցանկանա ունենալ իր սեփական ցուցակը:

ԲՀԿ նախկին ղեկավարը կարող է հետ վերադառնալ ԲՀԿ և վերականգնել այն վիճակը, որը կար մինչեւ իր հեռանալը: Նրա վերադարձին կարող է դեմ չլինել նաեւ իշխանությունը, քանի որ նրա կողմից բաց թողնված տեղը փորձում է լրացնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Եթե Ծառուկյանն իսկապես վերադառնա ԲՀԿ և մտնի ակտիվ քաղաքականություն, ապա դրանով կարող է փակել Արա Աբրահամյանի մուտքը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս