 
                        Արփինե Հովհաննիսյանը՝ քարտուղարուհիների մասին. «Առավոտ»
 
                                    «Առավոտ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ ԱԺ-ում 2016-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ իրենց ՝ նախարարությանը հատկացված միջոցները նախորդ տարվա համեմատ կրճատվել են։
Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք քանի՞ տեղակալ ունեք, նրանց քարտուղարուհիները շա՞տ են։ Նախարարը պատասխանեց. «Ունեմ 4 տեղակալ, նրանցից յուրաքանչյուրն ունի ընդամենը 1 օգնական։ Այդ օգնականը նույն քարտուղարուհի կոչվածն է, որը կատարում է ամբողջ փաստաթղթաշրջանառությունը եւ ընդհանրապես ամեն ինչ։ Այսինքն՝ այնպես չի, որ լրացուցիչ քարտուղարուհի են բերում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        