«Ներքաղաքական զարգացուներն այս փուլում նորմալ եմ գնահատում. կատարվում է այն, ինչ պետք է կատարվեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Սահմանադրական փոփոխություններից հետո էլ մեր երկրում կառավարման թիվ մեկ օղակը նախագահական նտավայրն է, և, բնականաբար, նախագահական ընտրությունները երկրի թիվ մեկ ընտրություններն են: Նախագահական իստիտուտը մեծ լիազորություններ ունի, և […]
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե այսօր ժամը 11:15-ին ՀԱԿ խմբակցությունն ԱԺ քարտուղարությունից ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար համապատասխան ձևաթուղթ է վերցրել:
Քիչ առաջ խորհրդարանում հայտարարվեց բյուջեի քննարկման չորսօրյա ընդմիջում: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ այս պահից սկսած՝ 24 ժամվա ընթացքում ԱԺ պատգամավորները պետք է ներկայացնեն իրենց առաջարկությունները բյուջեի նախագծի վերաբերյալ:
«Այդ գործարքի մեջ յուրաքանչյուրն իր շահերն ու դրանք արտահայտող նպատակներ ունի: Վարչախումբը, առաջին հերթին` դրա առաջնորդը, փորձում է այս փուլում ժողովրդավարացման իմիտացիա սարքել…»:
Վարդապետյանն էլ կդառնա ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ` փոխարինելով ֆորմալ առումով «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանին:
Իրականում ԲՀԿ նախագահին իսկապես պաշտոն պետք չէ: Պաշտոն պետք է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով նախօրեին տված հարցազրույցում այդքան ջանացել էր ԲՀԿ-ին ներկայացնել` որպես ինքնուրույն ու կայացած քաղաքական ուժ: Այսինքն` մեծ հավանականությամբ, Գագիկ Ծառուկյանն արտահայտում է ճշմարտությունը` հայտարարելով, որ իրեն պաշտոն պետք չէ: Պարզապես նա չի ցանկանում կամ չի կարողանում ներկայացնել ճշմարտության մյուս մասը` թե ում է պետք պաշտոնը, որի համար պայքարում է դե յուրե իր կողմից ղեկավարվող ուժը:
«Կարգավորման գործընթացը պետք է լինի արագ, մինչդեռ Երևանը ձգձգում է այն և փորձում է այդ կերպ պահպանել ստատուս քվոն, որն անընդունելի է թե Ադրբեջանի, թե համանախագահների համար»:
«Նոր քիչ առաջ քայլում էինք, մեկը մոտեցավ ասեց պարոն Ծառուկյան երեք հատ էլ ջրցան մեքենա էլի, ասում է հա, ճանապարհին ես ասում եմ, պարոն Ծառուկյան ջան մի քիչ էլ ցեմենտ է պետք, ասում է` ինչքան ուզում ես արի տար…»:
Երեկ Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդարդաձել է ներքաղաքական և տնտեսական մի շարք հարցերի:
«Ոչ կրճատումներին», «Եվրոպան կառավարում են գայլերը, տնօրինում՝ խոզերը» ցուցանակներով կարմիր, կանաչ, կապույտ համազգեստներով եվրոպացիները երեկ միավորվել էին մի գաղափարի շուրջ:
Մեր տեղեկություններով, «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունը Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող բիզնեսներից մեկն է, և քաղաքապետարանի հետ համագործակցությունը սկսվել է հենց նրա պաշտոնավարման ժամանակ:
Դերասան Վարդան Պետրոսյանը մեզ հետ զրույցում՝ պատասխանելով հարցին` ինչպե՞ս կպատկերեր ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործը իր ներկայացման մեջ, պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել, թե ինչպես կներկայացներ այդ գործը, քանի որ դա լուրջ և դելիկատ նյութ է, և նման կատակներ անելիս պետք է շատ երկար մտածել:
Թե որքանո՞վ Ռոբերտ Քոչարյանը ազդեցություն ունի ԲՀԿ-ի վրա կարող են ասել միայն ԲՀԿ-ն ու Քոչարյանը: Իսկ նա պարզ հայտարարեց, որ մասնակցություն՝ ԲՀԿ այսօրվա գործունեության վրա չունի:
«Եղե՞լ է արդյոք այդ երեք կուսակցություններից որևիցե մեկի կողմից պաշտոնական հերքում, որ նրանք հրաժարվում են այդ հայտարարությունից: Ես ասել եմ` այդպիսի պաշտոնական հերքման հետ ծանոթ չեմ»:
Հարցին, թե հավանական համարո՞ւմ եք ՀՀ նախկին երկու նախագահների առաջադրումը, վարչապետը պատասխանեց. «Քիչ հավանական եմ համարում»:
Այսօր Գյումրիում Գագիկ Ծառուկյանի արած ամենակարևոր արձանագրումն այն է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ: Ծառուկյանը ԲՀԿ-ի մասին խոսել է այնպես, ինչպես խոսում են իշխանական կուսակցության մասին: Դիմելով Սամվել Բալասանյանին՝ նա ասել է. «Պարոն Բալասանյան ջան, հանկարծ քաղաքական չսարքես քաղաքապետարանը, որ ասենք՝ «Բարգավաճ» չէ, անպայման մտնի, մենք այդպիսի սկզբունք չունենք: Մարդը, թեկուզ ընդդիմություն, աշխատում ա տվյալ ոլորտում, կամ անկուսակցական ա, եթե աշխատանքը բարեխիղճ կատարում ա, ոչ ոք բարոյական իրավունք չունի նրան պարտադրելու, որ հուսախաբ լինի մարդը: Քո աշխատանքով ու սկզբունքով էնպես աշխատես, որ մարդը հավատա և ցանկանա քո կողքին լինել»:
Հարցադրմանը, թե դա ենթադրո՞ւմ է արդյոք, որ ԲՀԿ-ն պարտավորվա՞ծ է սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, վարչապետը պատասխանեց. «Այդ հարցը ինձ պետք է չտաք»:
Նախագահական ընտրություններից հետո մենք հնարավորություն կունենանք կառավարման համակարգի արդյունավետության վերաբերյալ քաղաքական բանավեճ ունենալ Ազգային ժողովում, լսել տարբեր տեսակետներ:
«Հարգելի գործընկերներ, խնդրում եմ Ձեզ, հանրությանը թյումրիմացության մեջ չգցել»:
«Ավել-պակաս խոսում են, մարդիկ 100 դոլար փող չեն ունեցել, մտել են քաղաքականության մեջ, այսօր 4-5 հատ տներ ունեն, բիզնես ոլորտ, ազգ ու տակին տեղավորելով, մեծ-մեծ խոսում են ժողովրդից, պետությունից, պետականությունից»:
«Խորհրդարանական համակարգի անցնելու գաղափարը վարչախումբն է ծնել, սակայն ասպարեզ է նետել պաշտոնական ընդդիմության միջոցով: Թեպետ հատկապես ԲՀԿ-ին չի կարելի նույնիսկ գործակցող ընդդիմություն անվանել, քանի որ այն իշխող քրեաօլիգարխիկ վարչախմբի օրգանական մաս է կազմում»:
«Ժառանգության» կողմից հանդիպմանը մասնակցել են կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և վարչության անդամ, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
«Ա՛յ, ասում են՝ տղերք, տեսեք՝ ի՜նչ դուխով ենք՝ վարչապետին անպատվեցինք, նախագահին անպատվեցինք, տո, բա որ հակադարձենք՝ ի՞նչ պիտի անեք»:
«Հարցը համակարգը չէ, այլ մարդիկ, որոնք ստեղծում են այդ համակարգը: Դրա համար ասում եմ. այս նախաձեռնությունները զրո են»:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիի քաղաքապետարանում տեղի ունեցած առանձնազրույցից հետո գնացել է Յոթվերք եկեղեցի, հետո՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնում հանդես է եկել ծավալուն ելույթով:
«Սա քաղաքական գործընթաց է և պետք է քայլ առ քայլ ընթանա: Բոլոր քայլերը պետք է հավաքենք և ներկայացնենք փաստարկներ, և ներկայացնել քաղաքական ուժերին»:
«Այսօրվա քննարկումները զերծ չեն նախընտրական էլեմենտներից, ինչպես ասում են՝ ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը՝ աշխատում»:
Հրապարակում շարված են այն մեքենաները, որոնք նա նվիրել է Գյումրիին, հրապարակում են նաև տարբեր երաժշտական խմբեր:
«Պետք է ԲՀԿ-ն դեռ կողմնորոշվի, թե ինքը որ դաշտում է գտնվում։ Այս պահին նա ո՛չ իշխանություն է, ո՛չ ընդիմություն»:
«Արցախի ազատամիտ ու հերոսական ժողովուրդը չի կարող ապրել այլատյացության ու ծանր հանցագործության հովանավոր պետության կազմում»,- ասել է Սերժ Սարգսյանը։