Բաժիններ՝

Եվրոպական երկրներն արդեն պատրաստել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առաջարկները. AFP

Եվրոպական երկրներն արդեն պատրաստել են իրենց առաջարկները հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով «France-Presse» գործակալությանը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականներից մեկը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ այդ առաջարկներն արդեն պատրաստ են և ակնկալում են աջակցություն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից:

«Հինգշաբթի օրը մենք ձգտելու ենք հաստատում ստանալ, որ «կամավորների կոալիցիա»-ն Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու հարցում իսկապես աջակցություն ունի ամերիկացիների կողմից», – ասել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականը։

Նշվում է, որ «կամավորների կոալիցիա»-ի անդամների հանդիպումը նախատեսված է Փարիզում սեպտեմբերի 4-ին, որտեղ կքննարկվեն Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս