
Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը

«Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը» (EUROCONTROL) հրապարակել է սույն թվականի օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակատվածի վերաբերյալ «Եվրոպական ավիացիայի զեկույցը»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ զեկույցի՝ Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը, որտեղից վերոնշյալ ժամանակահատվածում օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։
Ստամբուլի օդանավակայանին հաջորդում են Ամստերդամի օդանավակայանը՝ օրական 1450, Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանը՝ 1432, Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանը՝ 1384 և Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը՝ 1346 թռիչքով։
Ցանկի 8-րդ տեղում Անթալիայի օդանավակայանն է՝ օրական միջինում 1055 թռիչքով։