Անկարան հայտարարել է, թե շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին

Անկարան շարունակում է ամրապնդել Բաքվի հետ իր դաշինքը։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին․

«Մենք ուրախ ենք առավել ամրապնդել համագործակցությունը եղբայրական Ադրբեջանի հետ հանձնաժողովի համատեղ նիստերի միջոցով։ Շուշիի հռչակագրի շնորհիվ դաշնակցային մակարդակի դուրս բերված մեր հարաբերությունները նոր հորիզոններ են բացում տնտեսության, սոցիալական քաղաքականության և տարածաշրջանային համագործակցության մեջ:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական քայլից հետո Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության մեր հույսերը մեծացան: Մեր նպատակն է նպաստել տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը՝ ամրապնդելով ընդհանուր զարգացումն ու հումանիտար կապերը», – նա սոցցանցերում գրել է Ադրբեջանի նախարար Անար Ալիևի հետ հանդիպումից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930