Տարոն Մարգարյանը Կարեն Կարապետյանին չի մոռանում

Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության ղեկավարության հանդիպման ժամանակ քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

«Մայրաքաղաքում իրականացվող բարեփոխումները մեզ ևս պարտավորեցնում են սոցիալական և ներդրումային ուղղվածության տարատեսակ ծրագրեր կյանքի կոչել: Առաջիկայում ընկերությունը նախատեսում է զգալի ներդրումներ կատարել Երևանում, մասնավորապես լայնաշերտ ինտերնետի, մալուխային հեռուստատեսության և հեռախոսակապի ծառայությունների ուղղությամբ»,- նշել է «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Մինչ օրս ընկերության կողմից իրականացվել են մայրաքաղաքում տեղադրված 70 տեսախցիկների համար օպտիկական մալուխի տեղակայման աշխատանքները, արձանների գեղարվեստական լուսավորումը, ինչպես նաև` մայրաքաղաքի վեց այգիներում անվճար WiFi կապի ապահովումը:

Մեր տեղեկություններով, «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունը Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող բիզնեսներից մեկն է, և քաղաքապետարանի հետ համագործակցությունը սկսվել է հենց նրա պաշտոնավարման ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս