Բաժիններ՝

49 ամյա տղամարդը ձերբակալվեց

Օգոստոսի 31-ի երեկոյան Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում ստացվել է տեղեկություն, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի մի բնակիչ վիճաբանում է տան անդամների հետ։

Տեղեկությունը ստուգելու նպատակով օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Իրավապահները թակել են բնակարանի դուռը: 49-ամյա տղամարդը դռան հետևից հայտնել է, որ սպանել է մորը։

Մեկնել են նաև Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողներ: Պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում 49-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ արդուկով և թեյամանով հարվածներ է հասցրել մոր՝ 68-ամյա Սուսաննա Հ.-ի գլխին, ապա` կոշիկի քուղը փաթաթելով նրա պարանոցին՝ սպանել։

Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Չարենցավանի բաժին, ապա, կազմված փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել Չարենցավանի քննչական բաժին։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս