Օսկանյանն ու Դյուման
Դերասան Վարդան Պետրոսյանը մեզ հետ զրույցում՝ պատասխանելով հարցին` ինչպե՞ս կպատկերեր ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործը իր ներկայացման մեջ, պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել, թե ինչպես կներկայացներ այդ գործը, քանի որ դա լուրջ և դելիկատ նյութ է, և նման կատակներ անելիս պետք է շատ երկար մտածել:
Իսկ ի պատասխան հարցին, թե, ըստ նրա, Օսկանյանի դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդո՞ւմ է, դերասանն ասաց. «Մենք սրան ասում ենք` սովորական քաղաքական խաղեր: Եվ ես այնպիսի տպավորություն ունեմ և կարծում եմ` չեմ սխալվում, որ հասարակությունը դրան այնքան էլ լուրջ չի վերաբերվում, և դա ինձ դուր է գալիս»: Վ.Պետրոսյանն այդ դեպքը համեմատել է Ֆրանսիայի իրականության հետ` նշելով, որ այնտեղ էլ նախկին արտգործնախարար Ռոլանդ Դյուման մեղադրվեց իր սիրուհուն պետական միջոցներով 30.000 դոլարանոց կոշիկ նվիրելու մեջ, և, չնայած բոլորը վաղուց գիտեին այդ մասին, այդ հարցը բարձրացվեց անհրաժեշտ պահին:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամի» այսօրվա տպագիր համարում: