Եթե ուզում ենք Արցախը սրտներիս մեջ պահենք, պիտի էդ մարդը՝ Արցախի ողբերգության պատճառը, հեռացվի․ Լևոն Ջավախյան

Այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է․ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ ԼՂՀ հռչակումը՝ այդ պահին գործող ԽՍՀՄ օրենքների և համընդունելի միջազգային նորմերի պահանջներին համապատասխան: Արցախի հայությունը միջազգային նորմերով իրացրեց ինքնորոշման իր անկապտելի իրավունքը՝ դուրս գալով ԽՍՀՄ կազմից:

2020 թվականի պատերազմը, իսկ այնուհետև 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունները վերջնականապես հայաթափեցին Արցախի Հանրապետությունը։

«Նիկոլին հանել, հանել, հանել…,- հայկական Արցախի էջը վերաբացելու հնարավորությունների մասին 168.am-ի հարցին ի պատասխան՝ նշեց գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը և հավելեց,- Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե դուրներդ չի գալիս, հեղափոխություն արեք, որովհետև գիտի՝ ինքը զորք ունի, գիտի՝ ոստիկանություն ունի, զոմբիների բանակ ունի։ Բայց եթե ուզում ենք Արցախը սրտներիս մեջ պահենք, ապա պիտի էդ մարդը՝ Արցախի ողբերգության պատճառը, հեռացվի։ Էդ քանի հազար տարի էդ ժողովուրդը մնաց, դոնորի նման մնաց․ հիմա չկա։ Արցախի կորուստը հավիտյանս հավիտենից խարան է մնալու դրանց ճակատին»։

Լևոն Ջավախյանը վստահ է՝ ազգանպաստ իշխանության պարագայում միայն, գերտերությունների հետ ինչ-ինչ պայմանավորվածություններով, դիվանագիտական ճանապարհով արցախցիների վերադարձը հնարավոր է։

Կարդացեք նաև

«Բայց սա վերադարձի բոլոր կամուրջները համառորեն այրում է։ Բանը հասել է նույնիսկ Եղեռնի հուշարձանին, վերացնում է հիշատակները։ Իսկ ինքն ուրախ-զվարթ է, մեծերի հետ գնացել, Չինաստանում արիշ-վերիշ է անում։ Ոնց որ ինքն էդ ամեն ինչն իր հորանց տանից էր բերել, Արցախը հորանց տանից էր բերել, հողերը հորանց տանից էր բերել, էդ սահմանները․․․

42 կմ երկարությամբ, 7 մ լայնությամբ ճանապարհն առանց մի բանի՝ նվեր է տալիս 100 տարով։ Դա սարսափելի է։ Նիկոլին հարց են տալիս, Արարատ Միրզոյանին հարց են տալիս, ասում են, թե՝ հայ սահմանապահը վերահսկելո՞ւ է ճանապարհը, ֆռռացնում են, խոսում են, խոսում են, խոսում են․․․ Ալիևն ասում է՝ ադրբեջանցին ճանապարհին չպիտի հայ երես տեսնի, իսկ մենք թուրքի երես կտեսնենք, դեռ ավելին՝ նա կհասնի նրան, որ 300․000-ից ավելի ադրբեջանցիներ կգան։

Անամոթությունն էն աստիճանի է հասել, որ ասում է՝ այսօրվա Հայաստանը, որ գոյություն ունի, իմ շնորհիվ գոյություն ունի. Լյուդովիկոս 14-րդին էլ տվեց-անցավ, նա էր ասում՝ «L’État, c’est moi»՝ «պետությունը ես եմ»»,- ամփոփեց հրապարակախոսը։

Տեսանյութեր

Լրահոս