Բաժիններ՝

29-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Օգոստոսի 31-ին` ժամը 14.45-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած մի տղամարդ հայտնել է, որ Առնո Բաբաջանյան փողոցում կրակել են մի տղայի, որին տեղափոխել են հիվանդանոց, և իր մոտ կան կրակված պարկուճներ։

Քիչ անց «Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ «կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը տեղափոխել է մոտ 30 տարեկան տղամարդու, որը ժամը 15.35-ին մահացել է։

Մեկնել են Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ու Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ղեկավարներ ու ծառայողներ։
Նույն օրը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում սպանության և ապօրինի զենք պահելու հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ:

Իրավապահների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Սպիտակ քաղաքում հաշվառված 29-ամյա մի երիտասարդ, արտերկրում բնակվող իր եղբոր հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով, զանգահարել, պայմանավորվել ու այգում հանդիպել է Առնո Բաբաջանյան փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդուն:

Պարզաբանումը հարթ չի անցել, և 29-ամյա երիտասարդը մեքենայից հանել է իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը, անկանոն կրակոցներ արձակել 40-ամյա տղամարդու ուղղությամբ և դիմել փախուստի։

Հետագա միջոցառումների արդյունքում 29-ամյա երիտասարդը ներկայացել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ տեղափոխվել Երևան քաղաքի վարչություն: Նա նաև ներկայացրել է հանցագործության գործիք հրացանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս