Ծառուկյանն արդեն Գյումրիում է

galatv.am-ի փոխանցմամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն Գյումրիում է: Հրապարակում շարված են այն մեքենաները, որոնք նա նվիրել է Գյումրիին, հրապարակում են նաև տարբեր երաժշտական խմբեր: Ըստ կայքի՝ տոնական մթնոլորտը քաղաքային իշխանությունները կարողացել են ապահովել:

Գագիկ Ծառուկյանը նախ առանձնազրույց է ունեցել Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի  հետ: Հետո առանձին-առանձին քաղաքապետարան են ժամանել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն՝ իր թիմով, ԳՊՄԻ ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանը և այլք:

Քաղաքապետի աշխատասենյակում տեղի է ունեցել առանձնազրույց: Լրատվամիջոցների ներկայացուցիչները դուրս են հրավիրվել քաղաքապետի աշխատասենյակից:

Առանձնազրույցի մասնակիցները երեքն են եղել՝ Ծառուկյան, Օսկանյան, Բալասանյան, ապա նրանց են միացել այլ ԲՀԿ-ականներ:

Կարդացեք նաև

Հավելենք, որ  քաղաքապետարանի մուտքը հսկում են անվտանգության աշխատակիցները:

Խորհրդակցությունից հետո Ծառուկյանը ելույթ է ունենալու Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում: ԳԱԼԱ-ի լրագրողը փոխանցում է, որ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնայանը չի բացառել, որ ԲՀԿ ղեկավարը հարցազրույց կտա լրագրողներին:

 

Տեսանյութեր

Լրահոս