«Ժառանգությունը»՝ ԲՀԿ-ի հետ հանդիպման մասին
«Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել Ժառանգություն-ԲՀԿ հանդիպման վերաբերյալ, որում ասված է.
«Վերջին օրերին լրատվամիջոցներում հայտնված որոշ կարծիքների և մեկնաբանությունների առնչությամբ պաշտոնապես վերահաստատվում է, որ նոյեմբերի 12-ին «Ժառանգության» Կենտրոնական գրասենյակում կայացել է նախապես և պաշտոնապես համաձայնեցված հանդիպում «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատվիրակների միջև:
«Ժառանգության» կողմից հանդիպմանը մասնակցել են կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և վարչության անդամ, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Հանդիպմանն արծարծված հարցերը ներկայացվելու են վարչության հերթական նիստում, ընթացիկ ամսում: Հետագա քայլերը կորոշվեն վարչության քննարկումներից հետո»: