«Այդ խոսակցությունները միայն հեքիաթ են». Գրիգոր Հարությունյան

Ռոբերտ Քոչարյանի և ոչ մի խոսք ինձ համար համոզիչ չէ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկյացուցիչ, ՀԺԿ նախագահ Գրիգոր Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազույցի մասնավորապես այն պնդմանը, թե ինքը կապ չունի ԲՀԿ-ի՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկությունների վերաբերյալ նախաձեռնության հետ, և, եթե ինքը ցանկանար, որ գործեր հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը, ապա դա կաներ դեռևս 2005 թվականին:

Ինչ վերաբերում է հարյուր տոկոս համասնական ընտրակարգին անցնելու մասին առաջարկին, ապա Գրիգոր Հարությունյանը կարծում է, որ այդ խոսակցությունները միայն «հեքիաթ» են:

«Եթե երկրում չկա ընտրություն, ցանկացած համակարգ՝ լինի նախագահական, թե խորհրդարանական, ոչ մի փոփոխության չի հանգեցնի: Ընդունենք, որ ես կողմ չեմ հարյուր տոկոս համասնական ընտրակարգին անցնելուն: Ասեմ՝ ինչո՞ւ: Ենթադրենք՝ Սերժ Սարգսյանն այս ընտրություններում վերընտրվում է ու սրանից հետո այնպիսի Սահմանադրական փոփոխություններ են լինում, ինչպիսին խորհրդարանական կառավարումն է, և Սահմանադրությամբ լրիվ իրավունք են ստանում, ու Սերժ Սագսյանը դառնում է վարչապետ: Ու ի՞նչ, այս տարիներին մի այդքան էլ ավելացնի»,- բացատրեց Գ. Հարությունյանը:

Ըստ նրա՝ երկրի դժբախտությունը ոչ թե կառավաման համակարգի մեջ է, այլ՝ այն մարդկանց, ովքեր ձևավորում են իշխանությունը: Սա է պատճառը, որ ՀԱԿ ներկայացուցիչը էական նշնակություն չի տալիս կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու մասին առաջարկին:

Կարդացեք նաև

«Պետք է ձևավորվի օրինական համակարգ: Հարցը, հասկացեք, համակարգը չէ, այլ մարդիկ, որոնք ստեղծում են այդ համակարգը: Դրա համար ասում եմ. այս նախաձեռնությունները զրո են: Եթե մեզ մոտ ցանկացած ընտրություն ընթանում է իշխանական լծակների, ֆինանսկան միջոցների օգտագործմամբ, ի՞նչ ուզում ես նախաձեռնի, ի՞նչ է փոխվելու:

Մի հասարակ փոփոխություն, օրինակ, մատների թանաքոտման տարբերակն անգամ չկարողացանք Ընտրական օրենսգրքում ամրագրել կամ ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների փակցնելը՝ էլի չեղավ: Այսինքն՝ իշխանությունը հակված չէ օրինական ընտրություններ անցկացնել: Մնացած ամեն ինչը հեքիաթ է: Այստեղ միայն մի տարբերակ կարող է լինել, որ մեծ ճնշում լինի ու իշխանությունը ստիպված գնա զիջումների»,- նշեց Գ. Հարությունյանը:

Մեր հարցին, թե մեծ ճնշում ասելով նկատի ունե՞ք արտաքին ուժերին, ՀԱԿ ներկայացուցիչը պարզաբանեց, որ խոսքը ժողովրդի մասին է: «Արտաքին գործողությունները մենք տեսել ենք. Ամեն անգամ գալիս, ասում են, որ այս ընտրությունները նախորդից մի քայլ առաջ են, բայց թե ինչպե՞ս են այդ քայլը տեսնում, ես չեմ հասկանում: Ճնշումը ներսից ժողովուրդը պետք է անի»,- հավելեց նա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս