Բաժիններ՝

ԱՄՆ տիեզերական հրամանատարության շտաբ-բնակարանը կտեղափոխվի Ալաբամա. Թրամփ

ԱՄՆ տիեզերական հրամանատարության շտաբ-բնակարանը Կոլորադոյից կտեղափոխվի Ալաբամա։ Նախագխծի մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Reuters-ը։

«Ես ուրախ եմ հայտարարել, որ ԱՄՆ տիեզերական հրամանատարության շտաբ-բնակարանը կտեղափոխվի Ալաբամա նահանգի Հանթսվիլ անունով մի գեղեցիկ վայր, և այս պահից սկսած այն հավերժ «Հրթռիային քաղաք» կկոչվի,- ասել է Թրամփը։

Թրամփը հայտարարել է նաև, որ Հանթսվիլը, որտեղ կտեղակայվի ԱՄՆ տիեզերական հրամանատարության նոր շտաբ-բնակարանը, «հիմնական դեր» կխաղա «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման գործում։

«Ինչպես գիտեք, դա մեծ իրադարձություն է լինելու։ Բոլորը ցանկանում են դրա մի մասը կազմել։ Մենք ունենալու ենք ոսկե գմբեթ, ինչպիսին ոչ ոք երբեք չի տեսել։ Լավագույններից լավագույնը։ Եվ, ի դեպ, Կանադան է զանգահարել։ Նրանք ցանկանում են դրա մի մասը կազմել, և դա հիանալի է լինելու»,- նշել է Թրամփը։

«Ոսկե գմբեթը» 175 միլիարդ դոլարի արժողությամբ հակահրթիռային պաշտպանության համակարգ է, որը Թրամփը հայտարարել է այս տարվա սկզբին և որի նպատակն է օգտագործել հարյուրավոր արբանյակներից բաղկացած ցանց՝ հրթիռները խոցելու համար, երբ դրանք արձակվեն այնպիսի երկրներից, ինչպիսին են Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան կամ Ռուսաստանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930