Խորհրդակցությունների, բանակցությունների միջոցով փորձում են ամրացնել իրենց տեղն ու դերը քաղաքական դաշտում
«Ներքաղաքական զարգացուներն այս փուլում նորմալ եմ գնահատում. կատարվում է այն, ինչ պետք է կատարվեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Սահմանադրական փոփոխություններից հետո էլ մեր երկրում կառավարման թիվ մեկ օղակը նախագահական նտավայրն է, և, բնականաբար, նախագահական ընտրությունները երկրի թիվ մեկ ընտրություններն են: Նախագահական իստիտուտը մեծ լիազորություններ ունի, և մենք որևէ ձևով չենք կարողանում հակակշիռներ ստեղծել այդ իստիտուտին»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ քանի որ նախագահական ընտրություններն առջևում են, քաղաքական ուժերն ակտիվ բանակցությունների, խորհրդակցությունների փուլում են՝ հրապարակային, ոչ հրապարակային և անհատական մակարդակով, որոնց արդյունքում փորձում են գնահատել իրավիճակը, ամրացնել իրենց տեղն ու դերը քաղաքական դաշտում:
Ըստ նրա՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում հիմա՝ ամբողջովին մտնում է նախընտրական ժամանակաշրջանի տրամաբանության մեջ և որևէ կերպ չի առանձնանում:
Անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից խորհրդարանական կառավարման անցնելու մասին առաջարկին՝ Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ կուսակցության օրակարգում այդ հարցը տարիներ շարունակ եղել է և իրենց համար դա նորություն չէ:
Ինչ վերաբերում է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին, «Ժառանգության» փոխնախագահի խոսքով, մեծամասնական ընտրակարգը իշխանություններին տալի է վերարտադրողականության հնարավորություն և սա է պատճառը, որ իշխանափոխություն չի կատարվում: Նրա պնդմամբ, եթե անցեննք հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ընդդիմադիր դաշտին ձայներ հավաքելու հնարավորություն կտանք:
Նա նաև հավելեց, որ «Ժառանգություն»-ը բաց է ցանկացած քաղաքական ուժի հետ կոնսուլտացիայի իականացման համար՝ լինի այն ընդդիմադիր, թե իշխանական ուժ: «Մենք պատրաստ ենք ընդունել բոլորի առաջարկը: Աստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- եզրափակեց նա: