Լավագույն ավանդույթները շարունակվում են
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ-ում՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ԱԺ-ում 2013թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ինչո՞ւ ներկա չէր, ասաց.
«Հարգելի գործընկերներ, խնդրում եմ Ձեզ, հանրությանը թյումրիմացության մեջ չգցել: Պետական բյուջեի քննարկումներն ԱԺ-ում սկսեցին վարչապետի ծրագրային ելույթով, որը հրապարակվեց նաև մամուլում, որից հետո Ֆինանսների նախարարը, նրա տեղակալը մանրակրկիտ ներկայացրեցին բյուջեն` ելնելով այն գաղափարախոսական սկզբունքներից, որոնք շարադրված էին իմ ելույթի մեջ, և վաղը ես պատրաստվում եմ հանդես գալ ամփոփիչ զեկույցով:
Եվ սա է եղել մշտապես պետական բյուջեի ներկայացման ավանդույթը: Այդ ավանդույթը երեք տարի խախտել եմ ես, Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալով, նույնպես ներկայացրել եմ գաղափարախոսական սկզբունքները` պայմանավորված այն հանգամանքով, որ եթե հանձնաժողովի նիստին այն ելույթը, որ ես ունենում էի, հետագայում չէր ներկայացվում հանրության լայն շրջանակներին, պատգամավորներին, ես ստիպված այդ նույն ելույթը կրկնում էի: Այս տարի դրա անհրաժեշոտությունը չկար, որովհետև բավականին մեծ ծավալով իմ ելույթը տարածվեց, ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ՝ ԶԼՄ-ներով: Այդ նույն ելույթը երկրորդ անգամ կրկնելը նպատակահարմար չէր: Սա է տրամաբանությունը»: