
Վուդի Ալենը գովաբանել է Դոնալդ Թրամփի դերասանական հմտությունները

Նոր հարցազրույցում ռեժիսոր Վուդի Ալենը գովաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նրա դերասանական հմտությունների համար և հայտնել է ապագայում նրա հետ աշխատելու իր ցանկության մասին:
Ալենը և Թրամփը միասին աշխատել են 1998 թվականի «Սելեբրիթի» դրամատիկական ֆիլմի վրա։ Նշենք, որ ֆիլմի պրոդյուսերը արմատներով հայ Ժան Դումանյանն է: Ռեժիսորի խոսքով՝ պետության ներկայիս ղեկավարը «շատ լավն էր» և «բավականին խարիզմատիկ էր»։
«Ես այն քչերից եմ, ովքեր կարող են ասել, որ նկարահանել են Թրամփին… Նրա հետ աշխատելը հաճելի էր, և նա շատ լավ դերասան էր։ Նա չափազանց քաղաքավարի էր, տեսախցիկի հետ հրաշալի էր աշխատում և շոու բիզնեսի փայլուն զգացողություն ուներ։ Ես հիմա կաշխատեի նրա հետ», – ասել է Ալենը Club Random փոդքասթում Բիլ Մահերի հետ զրույցում։
Ալենը նաև Թրամփի քաղաքականությամբ զբաղվելու որոշումը սխալ է անվանել.
«Այս տղան… հաճախ վայելում էր գոլֆ խաղալը, գեղեցկության մրցույթներում ժյուրի էր։ Ինչո՞ւ պետք է նա ցանկանար զբաղվել քաղաքականությամբ, ինձ համար անհասկանալի է»։