Ծառուկյանը հորդորում է չշտապել

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիի քաղաքապետարանում տեղի ունեցած առանձնազրույցից հետո գնացել է Յոթվերք եկեղեցի, հետո՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնում հանդես է եկել ծավալուն ելույթով:

ԲՀԿ առաջնորդի հաջորդ կանգառը եղել է Օլիմպիական հերթափոխի դպրոցը, որին կից կառուցվում է մարզադահլիճ: Ծառուկյանը հորդորել է շինարարներին արագ ավարտել շինաշխատանքները:

Այստեղ նա պատասխանել է galatv.am-ի լրագրողի այն հարցին, թե վերջապես ԲՀԿ-ն ի՞նչ ֆորմատով է մասնակցելու գալիք նախագահական ընտրություններին: Ծառուկյանը հորոդորել է ավելորդ շտապողականություն չցուցաբերել՝ շեշտելով, որ հիմա հանդիպումների, խորհրդակցությունների էտապում են, և որ գործընթացի ավարտից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:

Ըստ կայքի՝ օլիմպիական հերթափոխի դպրոցում ևս ԲՀԿ ակտիվի մասնակցությամբ Ծառուկյանը անցկացրել է փակ խորհրդակցություն:

Տեսանյութեր

Լրահոս