
Samsung-ը դադարեցնում է Tizen-ով աշխատող խելացի ժամացույցների աջակցությունը

Samsung ընկերությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ից դադարեցնում է Tizen օպերացիոն համակարգով խելացի ժամացույցների աջակցությունը։ Այս մասին տեղեկացնում է Android Authority պարբերականը։
Այդ օրվանից սկսած՝ օգտատերերը այլևս չեն կարողանա ներբեռնել հավելվածներ ոչ Galaxy Store-ից, ոչ էլ արտաքին աղբյուրներից։ Փաստացի՝ նշված սարքերը կճանաչվեն որպես հնացած։
Samsung-ը Tizen-ով ժամացույցներ էր թողարկում մինչև 2020 թվականը։ Դրանք մեծ պահանջարկ ունեին շուկայում։ Լինեիկայում ընդգրկված են հետևյալ մոդելները․
- Galaxy Gear, Gear 2, Gear Live, Gear S, Gear S2, Gear S3, Gear Sport
- Galaxy Watch, Galaxy Watch Active, Galaxy Watch Active 2, Galaxy Watch 3
Իսկ արդեն 2020-ից հետո թողարկված մոդելները՝ այդ թվում Galaxy Watch 8-ը, աշխատում են Google-ի Wear OS համակարգով։
Ընկերությունը քայլերը կատարել է փուլային եղանակով։ Մարտի 31-ից արդեն արգելվել էր անվճար հավելվածների ներբեռնումը, իսկ սեպտեմբերի 30-ից հետո անգամ հեռացված ծրագրերը այլևս հնարավոր չի լինի վերականգնել։
Հատկանշական է, որ նմանատիպ քայլ արել էր նաև LG-ն, որը այս տարվա հունիսի 30-ին ամբողջությամբ դադարեցրեց իր սմարթֆոնների աջակցությունը։