168.am-ի տեղեկություններով, ԲՀԿ-ն առաջիկայում պատրաստվում է Ազգային Ժողով ներկայացնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախագիծ: ԲՀԿ առաջարկությունների առանցքում լինելու է անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին, ինչպես նաև ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակումը, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ով է մասնակցել քվեարկությանը:
«Դուք շատ լավ գիտեք, որ Սերժ Սարգսյանը շատ սիրում է ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծել և այնպես անել, որ ընդդիմությունը հայտնվի «շատ հետաքրքիր» վիճակներում: Հիշում եք, երբ ընդդիմությունը նախապատրաստում էր ցույց` վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջով, դրանից մոտ 10 օր առաջ այդ նույն Սերժ Սարգսյանը հանգստի ուղարկեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այսինքն՝ հիմա մենք չենք կարող ասել, թե ինչ քաղաքական պրոցեսներ տեղի կունենան, ավելի երկար ժամանակահատվածի համար կանխատեսումներ չենք կարող անել: Նաև մենք անպայման պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում ամեն ինչ չէ, որ լուծվում է միայն Երևանում: Մենք ունենք գործընկեր` ի դեմս Մոսկվայի, և նրա շահերն էլ Հայաստանի Հանրապետությունում անպայմանորեն հաշվի են առնում գրեթե բոլոր քաղաքական ուժերը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Ես չեմ կարծում, որ մենք փակուղում ենք. պրոցեսը գնում է, միասնական շտաբների ձևավորման մասին է հայտարարվել, որը մի օրվա կամ շաբաթվա հարց չի: Եթե նկատեցիք` ներկայացված ճանապարհային քարտեզների մեջ ևս տարբերություններ կային, և մեր վարչությունում, արդեն երկու օր է, քննարկումներ են գնում այդ ճանապարհային քարտեզի շուրջ: Համոզված եմ, որ մյուս կուսակցությունների ղեկավար մարմիններում ևս այդ քննարկումները գնում են: Այնպես որ, աշխատանքը կանգ չի առել, ուղղակի այն դեռևս հասարակությանն այնքան էլ տեսանելի չէ»:
Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով` ոչ իշխանական ուժերից կազմված եռյակը պատրաստ է իշխանության հետ առևտրի: 168.am-ի հետ հարցազրույցում նա նշեց՝ այդ մասին իրենց ելույթներում բաց տեքստով ասել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ որի, իրենք պատրաստ են լսել իշխանության ողջամիտ առաջարկները:
Ցեպլյաեւան նաեւ նշել է, որ հաջորդ տարի գնաճը, ըստ ամենայնի, «լինելու է բնակչության համար ցավագին բարձր մակարդակի վրա»:
Հայաստանի Նախագահի պաշտոնական այցը լավ հնարավորություն է համարվել խորհրդարանների միջև համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարը քննարկելու համար:
Տասնամյակներ շարունակ թուրքական իշխանությունները համակարգված ձևով թաքցրել են հայկական եկեղեցիների և հուշարձանների իսկական ինքնությունը, որպեսզի ոչ ոք չհիշի, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են այժմ Թուրքիայի Հանրապետության կողմից բռնագրավված հողերի վրա: Չբացահայտելով հայկական քաղաքակրթության հետքերը, թուրք պաշտոնյաները հուսով էին, որ այդպես հարկ չի լինի բացատրել հայերի անհետացումը. ևս մեկ թուրքական ժխտողականության դրսևորում:
Հետխորհրդային երկրներից առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցրել է 15-րդ տեղը:
«Ոստիկանության մասին» օրենքում արվել են համապատասխան ուղղումներ:
Անդրանիկ Միհրանյանն անդրադարձել է աշխարհում ընթացող քաղաքական գործընթացներին եւ թեժ կետերում տիրող իրավիճակին: Նրա խոսքով՝ աշխարհն ապրում է շրջադարձային մի փուլ, եւ միջազգային իրավիճակը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այնքան լարված չի եղել, որքան այսօր է: Նա հիմնականում անդրադարձել է Լիբիայում, Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ համատեքստում քաղաքագետն անդրադարձել է նաեւ կովկասյան տարածաշրջանային հարցերին:
Պորոշենկոն իր հերթին Օլանդին կոչ է արել արագորեն վավերացնել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը:
Թուրքիայում այսօր նշում են հանրապետության հիմնադրման 91-ամյակը:
Վրաստանի առաջին տիկին Մակա Չաչուան երեխայի է սպասում:
Այս մասին այսօր հայտնել է Մոլդովայի նախագահի մամլո ծառայությունը:
ՄԱՇ-ի ներկայացուցիչները մտադիր են շրջաններում ապրող կարիքավոր քաղաքացիներին վճարել 15-ական լարի:
«Պարոն Մարգարյանը որևէ խնդիր չունի Ազգային Ժողով չգալու և հարգանքով, օրենքի սահմանված կարգով, ի պաշտոնե շատ լուրջ վերաբերմունք ունի ԱԺ հանդեպ: Որևէ տեղ չկա պարտադրանք, որ անպայման ինքը պետք է մասնակցի»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ մեկնաբանելով 3 տարի շարունակ Տարոն Մարգարյանի բացակայությունը բյուջեի քննարկումների ժամանակ:
Ռոուհանին ընդգծել է, որ Իրանի համար գիտության նախարարությունն ունի հատուկ նշանակություն:
Ինչպես տեղեկացրել ենք՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, թե արդեն 3 տարի է` բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ չեն ներկայանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
«Ժողովրդական ճակատ» կուսակցությունը՝ որպես հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցություն, պատրաստել է կոալիցիոն համաձայնագրի սեփական տեքստը:
Համարվում է, որ ԿԺԴՀ-ում քաղբանտարկյալների թիվը կազմում է 80.000-120.000 մարդ:
Հոկտեմբերի 24-ին New York Post թերթը գրել էր, թե Վլադիմիր Պուտինն արդեն մի քանի տարի է, ինչ տառապում է քաղցկեղից:
Եռյակի հանրահավաքից առաջ տարբեր լրատվամիջոցներ նկարել են, թե ինչպես են մարդկանց տաքսիներով բերում հանրահավաքի, ներկա-բացակա անում: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե կարելի՞ է այսքանից հետո ասել, որ շարժումը ինքնաբուխ էր՝ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսպես արձագանքեց. «Եթե մարդը Հրազդանից կամ մեկ այլ քաղաքից ուզում է հանրահավաքին գալ, բայց այնպիսի իրավիճակի են հասցրել իշխանությունները, որ ինքը չի էլ կարողանում կամ ցուցումներ են լինում, որ այս կամ այն երթուղին չի գործում, բնականաբար, օժանդակության խնդիր է առաջանում»:
«Ես անընդհատ այդ հարցը բարձրացրել եմ, որ ինչպես բոլորս հավաքվում ենք, թող իրենք էլ ներկայանան»,- այսօր ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Պետական դավաճանության մեջ մեղադրվող Արիֆ Յունուսը նախնական կալանքի տակ կմնա մինչև 2015 թվականի մարտի 5-ը:
«Ի՞նչ է, մենք հավաքել ենք կարևոր գործ չունեցողների՞ն: Ինչպես Ս.Խաչատրյանը և Տ. Մարգարյանը, ես հիմա շատ կարևոր գործեր ունեմ, չեմ կարող մնալ, իսկ եթե Ս. Խաչատրյանը և Տ.Մարգարյանը գան, իմ հեռախոսահամարն ունեք, զանգեք, իմ կարևոր գործերը մի կողմ կթողնեմ ու իսկույն կգամ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու լքեց դահլիճը:
Ե՞րբ կլինի եռյակի առաջիկա հանրահավաքը: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով այս հարցին՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյան ասաց, որ իրենք դեռ չունեն որոշում հանրահավաքի օրվա վերաբերյալ. «Եռյակի նիստը կանենք, որոշում կկայացնենք, կհայտարարենք: Մենք նախապես իրազեկումները ներկայացրել էինք (խոսքը Երևանի քաղաքապետարան հայտ ներկայացնելու մասին է:- Ա.Ք.), որովհետև երբեմն այնպես էր լինում, որ նախապես չես ներկայացնում, ընդամենը 30 վայրկիան առաջ ձևակերպում են մեկ այլ միջոցառում»:
Քրդերն ու մյուսները (մյուս փոքրամասնությունները) չեն կարող գտնել ավելի լավ կառավարություն, քան գործող կառավարությունն է:
«Որևէ մեկը դեռևս չի հիմնավորել հասկանալի և ընդունելի կերպով՝ ինչո՞ւ էր անհարաժեշտ Սահմանադրության փոփոխութուն նախաձեռնել հիմա, այդ ո՞ր ճգնաժամն են լուծում, որ խնդիրներն են լուծում սահմանադրական այդպիսի փոփոխություններով, առավելապես՝ կառավարման համակարգ փոխելով »,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով հարցին՝ քանի որ իշխանությունները կարևորում են քաղաքական կոնսենսուսը Սահամադրության փոփոխությունների հարցում, դարձյալ իրենք բացառո՞ւմ են մասնակցությունն այդ քննարկումներին:
Համապատասխան հրամանը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ-ի ներկայացուցիչ Օլեգ Վոռոնովը: