«Միստրալ» նավերը Ռուսաստանին չմատակարարելու դեպքում Ֆրանսիան կվերադարձնի գումարը. Օլանդ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ներկայիս պայմաններում անհնար է Ռուսաստանին «Միստրալ» ռազմանավեր հատկացնել:
«Ես կարող եմ ասել, որ «Միստրալների» մատակարարումը դեռ անհնար է, որքան որ ես գիտեմ: Ֆրանսիան կվերադարձնի դրամական միջոցները, եթե Ռուսաստանին չմատակարարի այդ ուղղաթիռակիրները: Դա սկզբունք է, ամեն ինչ հասկանալի է, կլինի փոխհատուցում: Եթե դուք չեք մատակարարում նավերը, ապա դուք պետք է վերադարձնեք գումարը: Պարոն Պուտինի հետ մենք հասկանում ենք այդ ամենը»:
Ռուսաստանն ու Ֆրանսիան երկու ուղղաթիռակիրների մատակարարման մասին պայմանագիրը ստորագրել են 2011 թվականին: Պլանավորված էր, որ «Միստրալ» տիպի առաջին ռազմանավը ռուսական նավատորմը կհամալրի 2014 թվականին, սակայն 2014 թվականի նոյեմբերին Ֆրանսուա Օլանդը կասեցրեց այդ գործընթացը: