ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Թուրքիային կոչ է արել կարգավորել հարաբերությունները

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանին ու Թուրքիային կոչ է արել կարգավորել հարաբերությունները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հիշում է այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 24-ին հայ ժողովուրդն ու համայն աշխարհում այլ մարդիկ նշում են 1915 թվականի աղետալի իրադարձությունների 100-րդ տարելիցը:

Այս մասին Նյու Յորքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի մամլո քարտուղար Ստեֆան Դյուժարիկը: Նա հավելել է, որ Բան Կի Մունն ամբողջովին գիտակցում է, որ տեղի ունեցածը որակելը բավական նուրբ հարց է.

«Նա մեծապես վստահ է, որ 1915 թվականի աղետալի դեպքերի մասին հիշողությունն ու տեղի ունեցածի փաստերը հաստատելու նպատակով համագործակցության շարունակումը կարող են ամրապնդել մեր հավաքական ձգտումը՝ կանխելու  ապագայում այդօրինակ հրեշավոր հանցանքների իրագործումը»:

Դյուժարիկն ընդգծել է, որ ՄԱԿ-ը նախկինի նման պատրաստ է ամրապնդել միջազգային հանրության պոտենցիալը նմանատիպ գազանությունների կանխարգելման հարցում.

«Գլխավոր քարտուղարն ընդգծում է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռատեսությունը՝ կապված երեկվա (ապրիլի 21) նրա ելույթի հետ:

Նա նաև թուրքերին ու հայերին կոչ է անում ձեռնարկել հնարավոր բոլոր ջանքերը՝ կարգավորելու համար երկու երկրների միջև հարաբերությունները՝ 2009 թվականին Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին ստորագրված արձանագրություններին համապատասխան»:

Տեսանյութեր

Լրահոս