Բաժիններ՝

Բան Կի Մունը մայիսի 9-ին կժամանի Մոսկվա. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը և UNESCO-ի գլխավոր տնօրեն Իրինա Վոլկովան մայիսի 9-ի կապակցությամբ կժամանեն Մոսկվա:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը: Նա հավելել է, որ Բան Կի Մունն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ չի համաձայնեցրել Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու հարցը:

Գատիլովը հայտարարել է, որ իրենք ճշգրտել են և պարզել, որ Բան Կի Մունը չի ստանձնել նման պարտավորություններ. «Նա չէր էլ կարող ստանձնել դրանք, քանի որ նախկինում էլ հայտարարել է, որ խաղաղապահների տեղակայումը գտնվում է ՄԱԿ-ի իրավասությունից դուրս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930