«Պետք է առաջ գնալ սպիտակ ձեռքերով»
Աշխարհում դեռևս կան մարդկության դեմ գործած ոճիրներ, որոնք արժանի գնահատականի չեն արժանացել: Այս մասին այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Եվրոնեսթի փոխնախագահ Արտակ Զաքարյանը:
Նշելով, որ Եվրոնեսթը վերջերս բանաձև ընդունեց, Ա.Զաքարյանը միջազգային հանրությանը կոչ արեց գործունեության առաջին հիմքում Ցեղասպանությունների հետևանքների վերացումը: Ըստ նրա՝ նոր ցեղասպանական հանցագործությունների կանխարգելման համար հարկավոր է ընդունել և ճանաչել իրականացված ցեղսպանությունները:
«Մենք կոչ ենք անում Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը, ընդունել, որ հնարավոր չէ ստվերել Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Ցանկացած ցեղասպանություն պետք է ենթարկվի պատասխանատվության և դատապարտվի: Հայոց ցեղասպանության հարցում կարևոր է միջազգային միասնական դիրքորոշման առկայությունը: Անցյալի սխալները պետք է ուղղել և առաջ գնալ սպիտակ ձեռքերով»,- ասաց Ա.Զաքարյանը: