«Մենք դեմ ենք ինքնիշխան պետությունների հանդեպ Թուրքիայի իրականացրած ճնշումներին». Շվեյցարիայի խորհրդարանի անդամ

Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդն է և պետք է կրի ցեղասպանության պատասխանատվությունը: Այս մասին այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Շվեյցարիայի խորհրդարանի անդամ Դոմինիկ Բումոնը:

Ըստ նրա՝ հարկավոր է վճռական պայքար մղել մարդկային արժանապատվության պահպանման համար: Բումոնի խոսքով՝ Շվեյցարիան 2004-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը և նախատեսել է քրեական պատասխանատվության դրույթ դրա ժխտման համար:

«Խոսքը հիմնարար իրավունքների պաշտպանության մասին է, ոչ թե երրորդ երկրների հարաբերությունների երկկողմ հարց է: Մենք դեմ ենք ինքնիշխան պետությունների հանդեպ Թուրքիայի իրականացրած ճնշումներին: Կոչ ենք անում հանդիսավոր կերպով բոլոր իշխանությունենրին տեղի չտալ այս ճնշումներին»,- ասաց Բումոնը:

Տեսանյութեր

Լրահոս