Օգոստոսի 12-ին Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 158 մարդու, ևս 15 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին ասվում է փրկարարական օպերացիայի ղեկավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Քաղաքագետը նշեց, որ թեպետ ինքը միշտ կողմնակից է եղել, որ դրանք ստորագրվեն և վավերացվեն, բայց ըստ նրա՝ այսօր շատ բան է փոխվել:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ալյասկա իր այցի ընթացում մտադիր է պաշտոնապես հայտարարել Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Մակ-Քինլին Դենալի վերանվանելու մասին, հայտնել են Սպիտակ տան մամլո ծառայությունից:
Այնքան ժամանակ, որքան Թուրքիան Ադրբեջանի կողքին է, նրա սահմաններում ոչ մի խնդիր լինել չի կարող: Մենք միշտ միասին ենք:
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում սեքսուալ փոքրամասնությունների իրավունքների համար պայքարողները մասնակցել են փողոցային երթի՝ պահանջելով իրենց իրավունքներն ամրագրել սահմանադրորեն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը առավոտյան մարզումների ժամանակ լուսանկարվել են Սոչիի կառավարական նստավայրում:
Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի նախարարները կհանդիպեն սեպտեմբերի 14-ին Բրյուսելում՝ քննարկելու միգրացիայի խնդիրները՝ կապված փախստականների հոսքի ավելացման հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայու
Aleksander Siradekian բրենդը, որը ստեղծել է Ալեքսանդր Սիրադեկյանը, ոճային կոշիկի սիրահարների շրջանակներում կատարել է մեծ հեղափոխություն:
«Գնահատականները տարբեր են, որովհետև և´ դրույթներ կան, որ առաջընթաց, և´ դրույթներ կան, որ հետընթաց են արձանագրում: Եթե վերցնենք, որ դրանք ավելի համակարգված են, իրավունքի սահմանափակումները նշված են, այս առումով գործող Սահմանադրության համեմատ սա առաջընթաց է, բայց որոշ դեպքերում ձևակերպումների անորոշությունը մտահոգություն է առաջացնում, օրինակ՝ սեփականությունից զրկելու հետ կապված հարցում, կամ սոցիալ-տնտեսական իրավունքների ձևակերպման հարցում շատ խնդրահարույց է և ակնհայտ հետքայլ է»:
«Շարժումը տրանսֆորմացիայի երկու ճանապարհ ունի՝ մեկը Սերժ Սարգսյանի ելույթից չբավարարվել և շարժումը դարձնել քաղաքական օրակարգով, և երկրորդ, որ հարցը չի հանգուցալուծվել և տեղափոխվել է ապագա, որովհետև կա աուդիտի խնդիր, համակարգի խնդիր»:
Իսպանիայի Մայորկա կղզում՝ Մագալուֆե զբոսաշրջային քաղաքում, հայտնաբերվել է թեթև վարքի տեր կանանց ցանց, ովքեր թալանել են իրենց զոհերին, հայտնում է LifeNews-ը:
Տանզանիայի հյուսիսում գոյություն ունի կանանց միջև միասեռական ամուսնությունների դարավոր ավանդույթ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օքսֆորդի ու Հարվարդի հնագետները մտադիր են մերձավորարևելյան երկրների բնակչությանը բաժանել ստերեոտեսախցիկներ, որտեղ գործում են անտիկ հուշարձանները ոչնչացնող ԴԱԻՇ-ի ջիհադիստները: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, հազարավոր տեղացիներ կստանան նման լուսանկարչական սարքեր, որպեսզի ստանան ավերվող շինությունների ու հուշարձաննների եռաչափ պատկերներ:
«Իշխանության ներկայացուցիչները շատ լավ հասկանում են մեր առաջարկների էությունը, շատ լավ գիտեն՝ դրանք ինչի համար ենք անում: Իրենք շատ հանգիստ կարողանում են պատկերացնել՝ որն է իրենց ձեռնտու, որը՝ ոչ, որն է երկրի համար պետք, որը՝ ոչ: Եթե իրենց իշխանությունը պահելու համար մեր առաջարկները չեն ընդունում, բնականաբար, երկրորդ անգամ նույն միջոցառումն իրականացնելը որևէ իմաստ չուներ»:
«Արևմուտքն այսօր Ուկրաինայում պայքարում է ողջ հետսովետական տարածքի համար»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց 1976-1982թթ. Մոսկվայում Financial Times թերթի հատուկ թղթակից, 1982թ. The Wall Street Journal-ի՝ ԽՍՀՄ հարցերով փորձագետ, ներկայում Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Դևիդ Սեթերը:
Պուերտոռիկացի հայտնի երգիչ Ռիկի Մարտինը քննադատել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին ու կոչ է արել լատինամերիկացիներին միավորվել ընդդեմ Թրամփի:
168.am-ի հետ զրույցում՝ ներկայացնելով նախագահի հետ հանդիպման մանրամասները՝ Կ. Դանիելյանը պատմեց, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր դատական համակարգի, կառավարման հետ կապված, ինչպես նաև ԱԺ-նախագահ-վարչապետ հարաբերություններին վերաբերվող մի շարք հարցեր.
Լեհաստանում նացիստական ոսկով լի զրահագնացքի որոնողական աշխատանքների տարածքը ոստիկանների կողմից շրջափակվել է 5 կմ շառավղով: Իշխանությունները, սակայն, նախկինի պես չեն հայտնում գնացի գտնվելու վայրի ճշգրիտ կոորդինատները: Լեհաստանի կառավարությունը պատրաստվում է աշխարհին ներկայացնել սենսացիոն գտածոն: Մի քանի օր առաջ լքված թունելներից մեկում հայտնաբերվել էր լեգենդար գնացքը: Իշխանությունները 99 %-ով վստահ են, որ իրենց հաջողվել է պարզել […]
Հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ Վազգեն Մանուկյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Գրիգոր Բադիրյանը, Արշակ Սադոյանը և Կարինե Դանիելյանը:
Վարչությունը լսել է Կոնգրեսի Կրթության և մշակույթի հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արշակ Բանուչյանը:
Քրդական փեշմեգայի զինյալները ԴԱԻՇ-ի զինյալներից 7 գյուղ են ազատագրել Իրաքի հյուսիսում, հայտնում է Agence Frence-Presse-ը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել տնտեսական դժվարին վիճակում աջակցել հայրենական արտադրողներին:
Հայաստանի քաղաքացիներ Գառնիկ Կ-ն (1976թ. ծնված) ու Հայկ Գ-ն (1966 թ. ծնված) ձերբակալվել են Թբիլիսիում թմրամիջոցների անօրինական պահման/ձեռքբերման մեղադրանքով: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանում զինված հարձակում է տեղի ունեցել Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարար Լևան Գվազավայի վրա, ինչի հետևանքով վնասվածք է ստացել գլխի շրջանում ու ընկել կոմայի մեջ, հայտնում է Interfax-ը:
Տրոպիկական «Էրիկա» փոթորկի հետևանքով, որը պատուհասել է Կարիբյան ավազանի մի շարք երկրներ, Դոմինիկա կղզում զոհվել է նվազագույնը 20 մարդ, ևս 31 մարդ անհետ կորել է, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել միջազգային հանրությանը Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր արևելքի փախստականների հետ կապված վիճակին տալ «կոլեկտիվ քաղաքական լուծում»:
Երեկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատած ժամանակավոր կառավարության կազմը, հայտնում է TASS-ը:
Պրոպելերային ինքնաթիռ է կործանվել Նյու Յորք նահանգի Օրանժ շրջանում նյույորքյան ավիաշոուի նախապատրաստական աշխատանքների ժամանակ:
24 մարդ, այդ թվում՝ 10 ոստիկան է տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգում ավտոբուսի պայթեցման հետևանքով, որն իրականացրել են «Քրդստանի աշխատավորական» (PKK) զինյալները:
Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը վերանայել է Ռուսաստանի ՀՆԱ-ի կանխատեսումը 2016 թվականի համար: