ՀՀ Նախագահի նստավայրում շարունակվում են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունները: Այդ գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչներ Արտաշես Գեղամյանի, Արա Սիմոնյանի, Վիլեն Արևշատյանի, Լևոն Գալստյանի, Սոնա Գասպարյանի և Արտաշես Շահվերդյանի հետ:
Գազային հարցով ՌԴ-ի, ԵՄ-ի ու Ուկրաինայի եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 11-ին Վիեննայում
Ուկրաինան կարող է միանալ սեպտեմբերի 11-ին Վիեննայում նախատեսված Եվրահանձնաժողովի ու Ռուսաստանի միջև անցկացվելիք գազային խորհրդակցություններին:
Ինչպես հայտնում է TASS-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը Վիեննայում ԵՄ-ի հետ խորհրդակցություններից հետո: «Կարծում եմ՝ բացառված չէ, դա լավ գաղափար է»,- ասել է նա՝ հավելելով, թե նման հանդիպումը կարող է և ավելի ուշ կայանալ:
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն ու Կիևը հանդիպմանը ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների բացակայության պատճառով չեն պայմանավորվել Վիեննայում ՌԴ-ից գազի գնման ֆինանսավորման վերաբերյալ: «Մենք դիտարկել ենք ֆինանսավորման մի քանի տարբերակ, սակայն հաշվի առնելով, որ հանդիպմանն անձամբ ներկա չեն եղել ֆինանսական ինստիտուտները, որոնք ներկայացնում են լիկվիդայնությունը, ինչ-որ բանի մասին պայմանավորվելն անհնար է եղել»,- ասել է նա:
«Թալիբան» իսլամիստական շարժման զինյալները հարձակվել են Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ֆարյաբ նահանգի Աստանա կիշլակի (գյուղ) վրա ու երկու օրում սպանել 25 խաղաղ բնակչի, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով տեղի պատգամավորին:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Անթալյա այցի շրջանակում հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
«Նեղուցի ջրերում մենք հայտնաբերել ենք ամբողջական ոչ մեծ քաղաք, որը թվագրվում է բրոնզե դարին»,- Le Temps պարբերականին ասել է շվեյցարացի հնագետ Ժյուլյեն Բեքը, որը ղեկավարում է հույն-շվեյցարական հետազոտողներից բաղկացած թիմը:
«Միջնորդներից որևէ մեկին, ըստ էության, պատերազմ Հարավային Կովկասում ձեռնտու չէ, ուստի նրանք իրավիճակային համաձայնության կարող են գալ»,- ասաց նա` հավելելով, որ ապագան մնում է անորոշ, քանի որ Արևմուտքը հստակորեն չգիտի` ինչպես գործել:
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հանդես է եկել ԱՄՆ ծովային հետևակների առաջ ու թվարկել գլխավոր «մարտահրավերը», որոնց բախվում է Միացյալ Նահանգները:
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել է երկրի խորհրդարանը ցրելու մասին ու Հունաստանում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օր է նշանակել սեպտեմբերի 20-ը, հայտնում է Reuters-ը:
«Ալ-Քաիդայի» հետ առնչություն ունեցող «Ան-Նուսրա ճակատ» խմբավորման զինյալները հարձակվել են Իդլիբ նահանգում գտնվող «Աբու ադ-Դուհուր» օդանավակայանի վրա, որը գտնվում էր Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության ներքո: Այն նրանց տիրապետության տակ գտնվող վերջին օբյեկտն էր, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 1-ին աշխատանքային այց կկատարի Ադրբեջան:
Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ Լյուդմիլա Սարգսյանի, Համբարձում Եղիազարյանի, Մարտիկ Մելիքբեկյանի, Ալեքսանդր Ալեքյանի և Նարինե Եղիազարյանի հետ:
Նոյեմբերի 1-ին կայանալիք Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 29 կուսակցություն: Այս մասին ասվում է հաղորդագրության մեջ, որը տարածել է Թուրքիայի Կենտրոնական ընտրական մարմինը (YSK):
Խորհրդարանական ընտրությունները նոյեմբերի 1-ին անցկացնելու համապատասխան որոշումն ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Մոտ 2,5 հազար փախստական է զոհվել այս տարի Միջերկրական ծովում՝ փորձելով անօրինական կերպով հայտնվել Եվրոպայում, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը երկրում կանցկացնի սահմանադրական բարեփոխումներ, սակայն ոչ մի դաշնայնացում կամ հատուկ կարգավիճակներ երկրի տարածքում չեն լինելու:
«Վերջին տարիներին եկել եմ այն եզրակացության, որ քրդական շարժման որոշ լիդերներ որոնք ակտիվ գործում են Թուրքիայում, գիտակցում են Հայկական հարցի գոյությունը: Իրենք գիտեն, որ այնտեղ են ապրում, որտեղ հայեր են ապրել: Երբ քրդական շարժումը կամաց-կամաց ինքնավարություն է ստանում, սկսում է գնալ դեպի տարածքային ինքնավարություն»:
Դոմինիկյան Հանրապետությունում Վատիկանի դեսպան Ջոզեֆ Վեսոլովսկին, ով մեղադրվում էր երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ ու զրկվել էր իր կոչումից, այս գիշեր մահացել է մինչ իր գործով դատական լսումներն սկսվելը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ-ը անհանգստացած չէ Իրանի հարստացված ուրանի՝ Ռուսաստանին հնարավոր փոխանցման փաստով, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմաս Քանթրիմենը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մինչև հիմա ինձ հայտնի հանրային կարծիքի 3 կենտրոնների հետազոտության արդյունքները վկայում են, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը օգոստոսի կեսերի դրությամբ չի կարողանում հասնել իր նպատակին: Հետևաբար, կարծում եմ, որ մոտակա երկու ամիսների ընթացքում Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում ականատես կլինենք բավական սրացումների, ինչը կուղեկցվի զինված ուժի կիրառման ավելի լայնածավալ գործողութուններով»:
Գերմանիայի հյուսիս-արևմուտքում անհայտ անձինք այրել են փախստականների համար նախատեսված ապաստարանը, հայտնում է Spiegel-ը:
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Շիրնակ նահանգում, 2 խաղաղ բնակիչ ու 1 երեխա է սպանվել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հետ հրաձգության հետևանքով, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ավստրիայի ոստիկանությունը կալանավորել է 7 մարդու այն բանից հետո, երբ Սլովակիայի ու Հունգարիայի սահմաններից ոչ հեռու հայտնաբերվել էր ներգաղթյալների տասնյակ մարմիններով բեռնատար:
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել է 1 մարդ, 2 ադրբեջանցի վիրավորվել է, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին:
Նիժնի Նովգորոդում տեղի է ունեցել դեպք, որը ցնցել է հանրությանը: Քաղաքային դիահերձարանի աշխատակիցները շփոթել են հանգուցյալների դիերը, ինչի հետևանքով մահացածների հարազատները ստացել են ոչ թե իրենց հանգուցյալների, այլ բացարձակապես օտար մահացած մարդկանց դիեր:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Թուրքիա մասնակցելու Թուրքիայի ու Թուրքմենստանի արտգործնախարարների հետ հանդիպմանը:
Պակիստանը 10 տարվա ընթացքում կարող է դառնալ աշխարհում երրորդ երկիրը ԱՄՆ-ից ու Ռուսաստանից հետո իր միջուկային արսենալով:
Եգիպտոսում դատարանը մահապատժի է դատապարտել ԴԱԻՇ-ի 12 զինյալի, ովքեր հարձակումներ էին պլանավորել ոստիկանության ու զինվորականների դեմ:
Լիբիայի ափերի մոտ երկու նավ է խորտակվել, կան հարյուրավոր անհետ կորածներ: Առաջին նավում, որն աղետի ազդանշան էր տվել նախօրեին, գտնվել է մոտ 50 մարդ, երկրորդում՝ մինչև 400 մարդ:
Մենք անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ու բանակցային գործընթացի զարգացման քննարկմանը: Այս մասին, ըստ ադրբեջանական APA գործակալության, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Իսլամական պետության սպառնալիքը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է մեծանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սիրիայի «Ալխաբար» կայանի գործադիր տնօրեն, քաղաքական լուրերի պատասխանատու, պատերազմական լրագրող Սարգիս Քասարջյանը: