Moody’s-ը վերանայել է Ռուսաստանի ՀՆԱ-ի կանխատեսումը 2016 թվականի համար
Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը վերանայել է Ռուսաստանի ՀՆԱ-ի կանխատեսումը 2016 թվականի համար: Փորձագետները ներկայում ակնկալում են տվյալ ցուցիչի նվազում 0,5–1,5%-ով:
Ավելի վաղ գործակալությունը կանխատեսել էր զրոյական աճ: Նման տվյալներ են ներկայացվում գործակալության ներկայացրած նոր զեկույցում:
Վարկանիշը վերանայվել է նավթի ցածր գների ու ազգային արժույթի փոխարժեքի թուլացման պատճառով:
Ավելի վաղ Moody’s-ը կանխատեսել էր Ռուսաստանի ՀՆԱ-ի նվազում 2015-ին մինչև 5,5% տոկոս:
Իր հերթին, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է այն մասին, որ Ռուսաստանի տնտեսությունը հասել է «հատակին»: