Թուրքիայում գործարկվել է աշխարհի ամենաերկար մետրոյի գծերից մեկը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա է գտնվել Հալքալը-Ստամբուլ օդանավակայանի մետրոյի գծի բացման արարողությանը։ Մետրոյի գծի երկարությունը 69 կմ է, իսկ արագությունը հասնում է 110 կիլոմետրի 1 ժամում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը նշել է, որ Հալքալը-Ստամբուլ օդանավակայանի մետրոյի Հալքալը-Արնավութքյոյ հատվածի գործարկմամբ ավարտվել է ոչ միայն Թուրքիայի, այլև աշխարհի ամենաերկար մետրոյի գծերից մեկի կառուցումը։

Բացման արարողության ընթացքում Էրդողանը հայտնել է, որ մետրոյի գիծը մինչև հուլիսի 31-ը քաղաքացիների համար կլինի անվճար։
«Մենք ակնկալում ենք, որ այդ նախագիծը կյանքի կոչելով մենք 25 տարվա ընթացքում ճանապարհի վրա ծախսված ժամանակը կկրճատենք 117 մլն ժամով, իսկ ընդհանուր տնտեսական օգուտը կհասցնենք 935 մլն եվրոյի»,- նշել է Էրդողանը:

